Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները. «Հրապարակ» Նոյեմբերի 4. Օրվա խոսք Շարունակվում է ամերիկյան ուժերի և բեռների լայնածավալ տեղակայումը Իրանի ուղղությամբ ԱՄՆ-ն չի փրկի Եվրոպան ռուսական հարվածներից. Փորձագետ Լեհաստանի վարչապետ Տուսկը լապտերներով զինված ռուսների ներխուժմանը Ջրային սադիզմի եւ կոմունալ ցեղասպանության երեւանյան սինդրոմ «Հրապարակ»․ Ձևական բուհ՝ առանց ուսանողների Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Ժողովուրդ». Խորհրդարանում ընդդիմադիրներից ամենաընդդիմադիրը իշխանական Անդրանիկ Քոչարյանն էր Թրամփը հայտարարեց, որ վետո կդնի դեմոկրատների բոլոր որոշումների վրա, եթե նրանք հաղթեն ընտրություններում

«Հրապարակ». Պալաչի փաստաթղթերի հետ կապված խնդիրներ կան. կարող է չառաջադրվի

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Աբովյանի առաջիկա ՏԻՄ ընտրություններին հայտ ներկայացրած գործարար Արթուր Հարությունյանի՝ Պալաչի փաստաթղթերի հետ կապված, մեր տեղեկություններով, խնդիրներ կան, ինչը հնարավոր է խանգարի թեկնածուի առաջադրմանը։

Բանն այն է, որ Հարությունյանը չի համապատասխանում հունիսի 7-ի ընտրություններից հետո փոփոխված օրենսդրության պահանջին, համաձայն որի` թե՛ ընտրողը, թե՛ ընտրվողը վերջին 2 տարում առնվազն 366 օր պետք է ապրած լինի ՀՀ-ում։ Համապատասխան տեղեկանք ստանալու համար երեկ Հարությունյանը դիմել է անձնագրային։ Ըստ գործող կարգի՝ սահմանված ձեւաթուղթը տրամադրվում է դիմելուց հետո եռօրյա ժամկետում։ Իսկ քաղաքական ուժերի առաջադրման վերջնաժամկետը նոյեմբերի 8-ն է։

Հիշեցնենք, որ խորհրդարանի ընդունած Ընտրական օրենսգրքի այդ փոփոխությունը խնդրահարույց են հռչակել նաեւ ընդդիմադիրները եւ վիճարկել Սահմանադրական դատարանում, իսկ քննությունը նշանակված է դեկտեմբերի 22-ին ՏԻՄ ընտրությունների ավարտից հետո, ինչը վկայում է, որ ապօրինի փոփոխությունը չի չեղարկվելու։ Այս փոփոխության վրա է իշխանությունների հույսը որ կկարողանան սահմանադրական հանրաքվեի համար անհրաժեշտ քվորումն ապահովել: Ընտրողների թվի մասնակցության անհրաժեշտ շեմի իջեցումը՝ միայն մի մարզում մոտ 120 հազար ձայնով, կարող է օգնել, որ ալիեւյան սահմանադրությունն անցկացնեն:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ