Նոյեմբերի 3. Օրվա խոսք Հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է անձրևային, Երևանում՝ առանց տեղումների եղանակ Թեւերներս կտրածա. Ինչից դժգոհ ՔՊ-ականները Ուկրաինական անօդաչուները զանգվածային հարձակում են իրականացրել Մոսկվայի և Յարոսլավլի ուղղությամբ Դրանց սառը ցնցուղ է սպասվում. Ինչ է նախապատրաստում ՔՊ-ից հեռացվածը Վրաստանի նպատակը Ռուսաստանի հետ կապերի ամրապնդումն է. Վարչապետ Բրիտանիայի համար ավելի մեծ վտանգ է ոչ թե Չինաստանը, այլ` Ռուսաստանը. MI6–ի նախկին ղեկավար «Հրապարակ»․ Փեսային ու աներոջը «քցեցին» «Փաստ». Ինչպես է ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում

«Փաստ». Ինչպես է ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի քաղաքական դաշտը լայնորեն քննարկում է Նիկոլ Փաշինյանի նոր հայտարարությունները, այդ թվում՝ այն, որ եթե ընդդիմադիրների բարձրացրած հարցերին իշխանությունը դրական պատասխան տա, և խորհրդարանական ընդդիմությունը դեմ գնա նոր Սահմանադրությանը, նրանց դեմ հանրային ճնշում կգեներացվի: Փաշինյանն այս համատեքստում հայտարարել է, թե ինքը լեգիտիմ է համարում ընդդիմության հարցադրումները հայ-ադրբեջանական խաղաղության ու նոր Սահմանադրության մասին, որի նախագիծը, ըստ նրա, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի այս ամիս:

Այնինչ, ընդդիմադիր դաշտում իշխանության այս մոտեցումները բոլորովին այլ գնահատականի են արժանանում։ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, արձագանքելով Փաշինյանի հայտարարություններին, այն որակել է որպես պետական հեղաշրջման մասին հայտարարություն։ Նա նշել է, որ վարչապետը հանդես է գալիս որպես մոլի քաղաքացիական բախումների կողմնակից, նախաձեռնող և ինժեներ: «Միջազգային հարցերի, պետականության հետ կապված հարցերի շուրջ սակարկություն չի կարող լինել»,-հավելել է նա:

«Հայաստան» դաշինքից Իշխան Սաղաթելյանն էլ երեկ գրառում է կատարել՝ մասնավորաբար նշելով. «Սա իսկապես պատմական պահ է, և շանտաժի, պատանդառության որևէ գործիքակազմ չի կարող ազդել ընդդիմադիր որևէ անձի որոշման վրա և ստիպել նրան կողմ արտահայտվել այն գործընթացին, որը հանգեցնելու է Հայաստանում ալիևյան Սահմանադրության ընդունմանը»։

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը ևս տարբեր ֆորմատներով արդեն իսկ հայտարարել է, որ դեմ է քվեարկելու Ալիևյան սահմանադրությանը: Խորհրդարանում նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշման համար «Քաղաքացիական պայմանագրին» պակասում է 6 ձայն, և առանց ընդդիմադիրների իշխող ուժը չի կարող այդ որոշումն ընդունել: Թեև Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունումը համարում է ներքին օրակարգ, բայց խորհրդարանական ընդդիմադիրներն այն բնութագրում են որպես «Ալիևի Սահմանադրություն»: Ընդդիմադիր ամենամեծ՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր հերթին անդրադարձել է գործընթացի բովանդակությանը՝ շեշտելով. «Սա խաղաղություն չէ, սա զիջումներ են, սրանք զիջումներ են առանց խաղաղության»:

Հիշեցնենք, որ Բաքուն անցած օգոստոսին խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո պահանջում է Հայաստանի Սահմանադրությունից հանել հղումը Անկախության հռչակագրին՝ պնդելով, թե դրանում տարածքային պահանջ կա Ադրբեջանի նկատմամբ: Նոր Սահմանադրության բովանդակությունը դեռ հայտնի չէ, հանրայնացվել է միայն այն, որ նոր տեքստում այլևս չի լինի հղումը Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին 1989 թվականի որոշումը:

Խոսելով իշխանության գործողությունների և հնարավոր զարգացումների մասին՝ Տիգրան Աբրահամյանը նշել է. «Իրենց ասել են, որ պետք է փոխել Սահմանադրությունը, հիմա իրենք գնում են սահմանադրական փոփոխությունների։ Հաջորդիվ Ադրբեջանն ի՞նչ կուզի, իրենք էլ չգիտեն»:

Անդրադառնալով հասարակական ճնշումների մասին իշխանության պնդումներին՝ ընդդիմադիր գործիչն ընդգծել է. «Հիմա որ սպառնում են հասարակական ճնշումներով, հասարակության դիրքորոշումը եղել է 2023 թվականի հուլիսի 7-ին, եւ մեր ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին եւ ՔՊ-ին չի տվել սահմանադրական մեծամասնություն Սահմանադրություն փոխելու համար։ Ընտրություններով ժողովուրդն ասել է՝ դու չես կարող ինքնագլուխ Սահմանադրություն փոխել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ