Ադրբեջանցին սպանելու դիտավորություն չի ունեցել, երեխեքի ձեռքից հեռախոսը վերցրել է, ժամերով չի վնասել. ՔԿ նախագահ Ֆլեյտայի Երեւանյան միջազգային 3-րդ փառատոնը նոյեմբերի 1–7-ը Երեւանում է համախմբում աշխարհի ճանաչված ֆլեյտահարներին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Առնվազն ծիծաղելի է մանկամիտներս մութ սենյակում սեւ կատու փնտրելը. հատուցումը ծանր է լինելու՝ այն սարերի հետեւում չի Եթե ինքն իր դեմ փողոց է փակելու, ուրեմն` որպես երկրի ղեկավար, չի վերահսկում իրավիճակը․ Քոչարյան Նարեկ Գրիգորյանի «աստեղային ժամն» ու Ցվայգը Նիկոլն ընդդեմ «Իրավունք»-ի Ռուսաստանը, ԱՄՆ–ն և Ուկրաինան եռակողմ բանակցություններ կանցկացնեն նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում. Ուիտկոֆ Կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխություններ կլինեն Նոյեմբերի 3. Օրվա խոսք

«Հայ-թուրքական սահմանի բացումը հիմա նպատակահարմար չէ»․ թուրք վերլուծաբան

Թուրքական ընդդիմադիր «T24» լրատվամիջոցում հրապարակվել է Բարչըն Յինանչի «Ի՞նչ է ուզում Բաքուն, ինչո՞ւ է Անկարան լուռ և ի՞նչ է լինելու հիմա» վերնագրով հոդվածը։ Այդտեղ անդրադարձ է արվել հայ-թուրքական սահմանի բացման հարցին Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության համատեքստում, փոխանցում է Ermenihaber.am-ը:

Հեղինակը նշել է, որ 2009-ի հայ-թուրքական կարգավորման փորձից հետո Բաքուն Թուրքիայում տնտեսական ու քաղաքական մեծ ներդրումներ է իրականացրել՝ նպատակ ունենալով մեծացնել ազդեցությունն իշխանությունների վրա և կանխել առանց իր լիակատար համաձայնության նման նախաձեռնությունների կրկնությունը։ Ըստ նրա՝ Ադրբեջանն այսօր Թուրքիայում ազդեցիկ լոբբի ունի և նույնիսկ 2023-ի ընտրությունների ժամանակ միջամտել է հօգուտ գործող իշխանությունների։

Հոդվածում ընդգծվել է, որ 2020-ի Ղարաբաղյան պատերազմից հետո Բաքուն վերանայել է արտաքին քաղաքական առաջնահերթությունները և այլևս չի ցանկանում Թուրքիայի հետ հարաբերություններում հանդես գալ «սովորողի և ուսուցանվող երկրի» դիրքից։ Միաժամանակ հոդվածում նշվել է, որ Անկարայի զիջողական քայլերին զուգահեռ Ալիևը շարունակում է սրել իրավիճակը։

Անդրադառնալով ստեղծված իրավիճակում Հայաստանի հետ սահմանը բացելու հնարավորությանը՝ հոդվածի հեղինակը նման քայլի համար ներկա պահը համարում է ոչ նպատակահարմար է համարել՝ նշելով, որ այն կարող է լուրջ խզում առաջացնել Բաքվի հետ հարաբերություններում․

«Քանի որ Կովկասում առանց Բաքվի խաղաղություն չի լինի, Անկարայի նման դիրքորոշումը կարող է Բաքվին ավելի կոշտացնել Երևանի նկատմամբ և հետաձգել տարածաշրջանային կայունության նախագծերը»,- կարծիք է հայտնում հեղինակը։

 

Նրա գնահատմամբ՝ Անկարան պետք է ավելի լավ հասկանա Ադրբեջանի նոր արտաքին քաղաքականությունը, սակայն հետագա սրման դեպքում նաև Ալիևին հասկանալի ձևով հակազդի՝ հարաբերությունները խզման կետի չհասցնելով։ Այլապես Բաքուն կարող է նոր, անվերահսկելի ճգնաժամեր առաջացնել հատկապես ընտրություններին ընդառաջ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ