ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Առնվազն ծիծաղելի է մանկամիտներս մութ սենյակում սեւ կատու փնտրելը. հատուցումը ծանր է լինելու՝ այն սարերի հետեւում չի Եթե ինքն իր դեմ փողոց է փակելու, ուրեմն` որպես երկրի ղեկավար, չի վերահսկում իրավիճակը․ Քոչարյան Նարեկ Գրիգորյանի «աստեղային ժամն» ու Ցվայգը Նիկոլն ընդդեմ «Իրավունք»-ի Ռուսաստանը, ԱՄՆ–ն և Ուկրաինան եռակողմ բանակցություններ կանցկացնեն նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում. Ուիտկոֆ Կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխություններ կլինեն Նոյեմբերի 3. Օրվա խոսք Հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է անձրևային, Երևանում՝ առանց տեղումների եղանակ Թեւերներս կտրածա. Ինչից դժգոհ ՔՊ-ականները

Առնվազն ծիծաղելի է մանկամիտներս մութ սենյակում սեւ կատու փնտրելը. հատուցումը ծանր է լինելու՝ այն սարերի հետեւում չի

Թեմա

Մեր գործընկեր, հանրությանը հայտնի հետաքննող լրագրող Գայանե Զարգարյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել .

Վերջին շրջանում  կոնկրետ պատվիրատուների ձեռամբ. տարբեր անձանց կողմից (իրենց վառ երեւակայության ու բնականաբար սեփական  ներքին վախերի  պատճառով)առանց որեւէ հիմնավոր փաստի, իմ անունը փորձում են կապել    TikTok և Telegram  հարթակներում գործող տարբեր ալիքների հետ՝ ներկայացնելով կամ շրջանառելով այնպիսի պնդումներ, թե իբր ես հանդիսանում եմ տվյալ ալիքների սեփականատերը, հիմնադիրը, կամ թեկուզեւ կառավարող անձը: 
https://www.facebook.com/nikol.pashinyan?locale=ru_RU
https://www.facebook.com/GenProcArmenia?locale=ru_RU
https://www.facebook.com/profile.php?id=100069268237249...
Այս գործողություններն այլևս չեն սահմանափակվում միայն իմ անձի հեղինակության վնասմամբ։ Դրանց հետևանքով ես և իմ ընտանիքի անդամները շարունակաբար ենթարկվում ենք թիրախավորման, բուլինգի՝կոնկրետ անձանց եւ շրջանակների կողմից, ովքեր կատարել եւ կատարում եմ ՊԱՏՎԵՐ ի սկզբանե: Բոլոր փաստական տվյալները ներկայացվել եւ դեռ ներկայացվելու  են իրավասու մարմիններին!! 
〽️Այս օրերին ես դադար վերցրել էի մեկ պատճառով. որպեսզի հավաքագրեինք բոլոր այն շինծու փաստերն ու մեղադրանքները,  որոնք որ հնչել են իմ եւ իմ ընտանիքի ուղղությամբ. բոլոր   հրապարակումները, մեկնաբանությունները, հաղորդագրություններն ու այլ ապացույցներ՝ իրավասու մարմիններին դիմելու և օրենքով նախատեսված պաշտպանության միջոցներից օգտվելու նպատակով։
Իմ անունը նման հարթակների գործունեության հետ կապելը, առանց հավաստի և ստուգված փաստական հիմքերի ինձ վերագրելը,  դրանց կառավարման կամ սեփականության հետ առնչություն, ինչպես նաև իմ անձի վերաբերյալ չստուգված տեղեկությունների տարածումը կրկնում եմ   հանգեցրել են իմ և ընտանիքիս անդամների նկատմամբ շարունակական թիրախավորման, բուլինգի, այժմ նաեւ ֆիզիկական անվտանգության սպառնալիքի.... 
Սույնով հայտարարում եմ, որ շարունակելու եմ սերտ համագործակցությունը  իրավասու մարմինների հետ եւ պատրաստ եմ  տրամադրելու ՝  այլ ուշագրավ  փաստական տվյալներ եւս, որն իհարկե շատ հեռուն է տանելու այն ՇՐՋԱՆԱԿԻՆ, որը որ թաթախված ա այս կեղտոտ գործընթացի մեջ: 
Ի՞ՆՉՈՒ ԵՄ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ՀԻՄԱ
Երկար ժամանակ ձեռնպահ եմ մնացել նման հրապարակումներին արձագանքելուց՝ գիտակցելով, որ յուրաքանչյուր անհիմն պնդման հետևից չէ որ պետք է գնալ եւ արձագանքել: 
Սակայն օրեր շարունակ իմ անունը տարբեր TikTok և Telegram ալիքների հետ կապելու, ինձ դրանց սեփականատեր կամ կառավարիչ ներկայացնելու և իմ անձի շուրջ չստուգված տեղեկություններ շրջանառելու գործընթացը այլեւս հատել է անթույլատրելիի սահմանները....
Ավելին,  օրեր շարունակ իմ անունը տարբեր TikTok և Telegram ալիքների հետ կապելու, ինձ դրանց սեփականատեր կամ կառավարիչ ներկայացնելու և իմ անձի շուրջ չստուգված տեղեկություններ շրջանառելու գործընթացը ստացել է շարունակական և համակարգված բնույթ՝ ուղեկցվելով նաև իմ և ընտանիքիս անդամների անձնական տվյալների հրապարակմամբ։ Ստեղծված իրավիճակը դուրս է եկել զուտ հեղինակությանն ու արժանապատվությանը հասցվող վնասի շրջանակներից՝ առաջացնելով մեր անձնական և ֆիզիկական անվտանգության համար իրական ու լուրջ սպառնալիքներ: 
Այս պահին հրապարակային արձագանքելու պատճառը ոչ միայն իմ անձնական հեղինակության պաշտպանությունն է, այլև այն հանգամանքը, որ ստեղծված իրավիճակն արդեն անդրադառնում է ընտանիքիս անդամների վրա։ 
Որևէ անձի անունը հանրային շրջանառության մեջ դնելը, նրան չհիմնավորված գործողություններ վերագրելը և նրա ընտանիքին հանրային ճնշման թիրախ դարձնելը չի կարող մնալ իրավական գնահատականից դուրս, եթե առկա են օրենքով նախատեսված իրավախախտման հատկանիշներ։
Ուսումնասիրության առարկա են դառնալու  ներկայացվող բոլոր հրապարակումները, մեկնաբանությունները և հաղորդագրությունները։
Պարզվելու են(եւ արդեն իսկ պարզ են)  հրապարակումների հեղինակները, տարածման աղբյուրներն ու հնարավոր կազմակերպիչներին՝ օրենքով սահմանված ընթացակարգերով։
Ես չեմ պատրաստվում հանդուրժել իմ անվան անհիմն շահարկումը, ընտանիքիս անդամների թիրախավորումը կամ մեր անձնական անվտանգության նկատմամբ ցանկացած հնարավոր ոտնձգություն։
Իմ և ընտանիքիս արժանապատվությունը, անվտանգությունն ու անձնական կյանքը որևէ մեկի հանրային քննարկումների, շահարկումների կամ ինքնահաստատվելու միջոց չեն։
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Իրավիճակը առավել մտահոգիչ և իրավական առումով առավել լուրջ է դառնում այն հանգամանքով, որ տարբեր սոցիալական հարթակներում շրջանառվում և հրապարակվում են ոչ միայն իմ անունը և իմ անձի վերաբերյալ պնդումները, այլև իմ լուսանկարը, հեռախոսահամարը, ինչպես նաև ընտանիքիս անդամներին վերաբերող անձնական տվյալները։
Այս հանգամանքը դիտարկում եմ որպես իմ և ընտանիքիս անձնական ու ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, անձնական տվյալների պաշտպանության և անվտանգության ապահովման իրավունքի տեսանկյունից լուրջ մտահոգության առարկա։
Առանձնահատուկ ընդգծում եմ, որ
Իմ և ընտանիքիս անդամների անձնական տվյալների հրապարակումը, դրանց տարածման ծավալը, հրապարակման նպատակը և հնարավոր հետևանքները պահանջում են առանձին և պատշաճ իրավական ուսումնասիրություն։
Հ. Գ 
Գայանե Զարգարյանը չի կարող հանդիսանալ  արտակարգ ալիքների, հրաբուխների, բացահայտ եւ ոչ բացահայտ ալիքների, ԵՒ ՈՐԵՒԷ ՏԻՊԻու ՏԵՍԱԿԻ  անանուն-անհաասցե» հարթակների սեփականատեր ու կառավարիչ, քանզի ես միշտ գործել եմ ԻՄ ԴԵՄՔՈՎ, խոսել եմ միշտ ԻՄ ՀԱՐԹԱԿՆԵՐԻՑ, եւ իմ աշխատանքն էլ հանրության առաջ եղել է բաց եւ հրապարակային: 
Իսկ նրանք, ովքեր օրեր շարունակ իրենց ցեխոտ  կոշիկներով փորձեցին մտնել իմ անձնական տարածք՝ տալու են ՊԱՏԱՍԽԱՆ ե՛ւ հանրային ե՛ւ թե իրավական դաշտում...ավելին  իմ ՊԱՅՔԱՐԸ ԼԻՆԵԼՈՒ Է ՏԵՐԵՐԻ ՈՒ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐԻ դեմ , այլ ոչ թե նրանց գրպանային թա#փուկների: 
Գայանե Զարգարյանը մեղավոր չէ ձեր թերարժեքության, ձեր մութ ու հանցավոր անցյալի, ձեր  անպիտան  ու խոտան լինելու , ձեր  անձը այս կյանքում իրացված չլինելու , եւ հոգով "բորոտ" լինելու մեջ!!
Եւ մի վերջին արձանագրում. ոստիկանության համակարգի կարկառուն ԱՅՐԸ, քրեաօլիգարխիկ  մի շրջանակ, ինչպես նաեւ  Երեւանի ավագանիների մի խմբակի կողմից իմ եւ իմ ԸՆՏԱՆԻՔԻ դեմ ԱՐՇԱՎ նախաձեռնվեց  2024 թվականից մինչ այսօր, որոնց կողմից  որպես կույր գործիք  օգտագործվեցին 
մայրական իրավունքներց զրկվածները 
կավատի համբավ ունեցողներրը... 
ՔՊ-ների անունից հանդես եկող ո## ությունները 
եւս  մի քանի  ՀՈԳՈՎ ԱՆԱՌԱԿՆԵՐ, ովքեր դեռ պատկերացում էլ չունեն թե ինչպես եւ ինչ կերպ են այլոց ձեռքերով օգտագործվել: Հետագայում սեփական մաշկի վրա կզգան՝օգտագործվելու ԳԻՆԸ 
Պատասխանատու եմ ամեն տառիս եւ բառիս  համար, իսկ հաջորդիվ ՀՆՉԵԼՈՒ ԵՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՒ ԱՅԼ  ԱՆՁԱՆՑ ԱՆՈՒՆՆԵՐ, որոնց մասով եւս  հասցրել ենք այս ընթացքում ձեռք բերել ապացույցներ եւ անառարկելի փաստեր!! 
Առնվազն ծիծաղելի է մանկամիտներս  մութ սենյակում սեւ կատու փնտրելը... 
ոչ հեռախոսների icloud-ներ ջարդելով եւ անձնական տվյալներ գողանալով ենք զբաղված, ոչ տաբեր կառույցներից ինֆոներ հանելով.... եւ ոչ էլ   ուրիշի անձնական կյանք ներխուժելով  ու  մարդկանց կյանքի ու ճակատագրի հաշվին  լա#  քամելով!! Ես  չեմ շտապում.... կպարզվի դեռ ովքեր ինչի մեջ են եղել թաթախված.... որից հետո ՓԱՍՏԵՐՈՎ (խոսքս հաղորդագրությունների ու ոչինչ չասող սքրինների մասին չէ... )ԿԽՈՍԵՄ ԱՄԵՆՔԻ ՀԵՏ՝իրենց հասկանալի ու ՆԱԽԸՆՏՐԵԼԻ  լեզվով...  
Հնձածներդ ընդամենը "խոտ" է՝ այն "սովածի ու խակի "համար, ով կերակրվում է քաղցր ստով ու հորինվածքով!!
ՀԱՏՈՒՑՈՒՄԸ դառն է լիելու, եւ այն սարերի ետեւում չէ... 
Հայաստան-Թուրքիա գծի տղաների եւ աղջիկների   մասով  էլ,  ժամեր անց ներկայացվելու է նոր հայտարարություն ՀՀ Գլխավոր Դատախազությանը եւ Ազգային Անվտանգության Ծառայությանը!!

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ