Իրանին միջուկային հարված հասցնելու թեման կտրուկ ակտիվացավ Եվրոպան ընդհուպ մոտեցավ տնտեսաքաղաքական մեգաճգնաժամի շեմին Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ․ «Իշխանություն» Սահմանվել է Ռուսաստանից կանխիկ ռուբլու արտահանման արգելք դեպի Հայաստան և մի շարք այլ երկրներ Ադրբեջանցին սպանելու դիտավորություն չի ունեցել, երեխեքի ձեռքից հեռախոսը վերցրել է, ժամերով չի վնասել. ՔԿ նախագահ Ֆլեյտայի Երեւանյան միջազգային 3-րդ փառատոնը նոյեմբերի 1–7-ը Երեւանում է համախմբում աշխարհի ճանաչված ֆլեյտահարներին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Առնվազն ծիծաղելի է մանկամիտներս մութ սենյակում սեւ կատու փնտրելը. հատուցումը ծանր է լինելու՝ այն սարերի հետեւում չի Եթե ինքն իր դեմ փողոց է փակելու, ուրեմն` որպես երկրի ղեկավար, չի վերահսկում իրավիճակը․ Քոչարյան Նարեկ Գրիգորյանի «աստեղային ժամն» ու Ցվայգը

Եվրոպան ընդհուպ մոտեցավ տնտեսաքաղաքական մեգաճգնաժամի շեմին

Միջազգային

Այս­պի­սով, բո­ղո­քի` Եվ­րո­պա­յով «շրջող ուր­վա­կա­նը» հա­սավ եվ­րաա­ռա­ջա­տա­րին` Գեր­մա­նիային: Այս ­հանգստ­յան օ­րե­րին գեր­մա­նա­կան մի շարք քա­ղաք­նե­րում բո­ղո­քի ցույ­ցեր էին: Ճիշտ է, դեռ նախ­նա­կան մա­կար­դա­կում, սա­կայն ոս­տի­կա­նութ­յան հետ բա­խում­նե­րը ե­կան հու­շե­լու, որ այդ «խմո­րը դեռ շատ ջուր է վերց­նե­լու»:

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ

Ա­վե­լին, գեր­մա­նա­կան ցույ­ցե­րը, ի տար­բե­րութ­յուն Ֆ­րան­սիա­յի, Ի­տա­լիա­յի եւ այլ երկր­նե­րի, միան­գա­մից մեկ­նար­կե­ցին ոչ թե կրթա­կան, սո­ցիա­լա­կան եւ նման թե­մա­նե­րի շուրջ, այլ միան­գա­մից Մեր­ցի հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջով: Ի­հար­կե, է­լի հիմ­քը սո­ցիա­լա­կանն է. կեն­սա­պա­հով­ման ծախ­սե­րի կրճա­տում, կրթութ­յան ծախ­սե­րի ա­վե­լա­ցում, պար­տա­դիր զին­վո­րա­կան ծա­ռա­յութ­յան եւ ռազ­մա­կան բյու­ջե­նե­րի ա­վե­լաց­ման գոր­ծըն­թաց­նե­րի դա­դա­րե­ցում: Սա­կայն գլխա­վոր կոչն է` «Մեր­ցը պետք է հե­ռա­նա»: Այ­սինքն, սո­ցիա­լա­կան հար­ցե­րի լու­ծում­նե­րը տես­նում են գոր­ծող ռե­ժի­մի հե­ռա­նա­լու տես­քով. Մեր­ցի հետ կապ­ված ա­վե­լորդ պատ­րանք­ներ գեր­մա­նա­ցի­նե­րը չու­նեն:

­Թե ընդ­հա­նուր ի­մաս­տով ինչ է կա­տար­վում Եվ­րո­պա­յում, շատ ա­վե­լի ցայ­տուն ցու­ցիչ դար­ձավ այս օ­րե­րին Լե­հաս­տա­նում ծա­վալ­վող ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը: Թեեւ մի փոքր դժվար տե­սա­նե­լի է, թե Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի դա­տա­վոր­ներ նշա­նա­կե­լու` լե­հա­կան այս սկան­դա­լի տակ ի­րա­կա­նում ինչ կա, բայց ա­մեն բան ա­ռա­վել քան պարզ է: Լե­հաս­տա­նը մտնում է ընտ­րա­կան ցիկլ, որ­տեղ գլո­բա­լիս­տա­կան դրա­ծո, վար­չա­պետ Տուս­կի վե­րար­տադր­ման շան­սե­րը ծայ­րա­հեղ ցածր են: Փո­խա­րե­նը, իշ­խա­նութ­յունն ամ­բող­ջա­պես վերց­նե­լու մեծ հնա­րա­վո­րութ­յուն­ներ ու­նեն թրամ­փա­մե­տի հա­մա­րում ու­նե­ցող նա­խա­գահ Կա­րոլ Նավ­րոց­կին, նախ­կին նա­խա­գահ Ան­ջեյ Դու­դան եւ «Ի­րա­վունք եւ­ ար­դա­րութ­յուն» կա­ռույ­ցը: Եվ ա­հա, «օ­րի­նա­կա­նո­րեն» իշ­խա­նութ­յու­նը զավ­թե­լու հա­մար պետք է վե­րահս­կե­լի դարձ­նել ոչ թե ընտ­րա­կան գոր­ծըն­թա­ցը, որ­տեղ արդ­յունք­նե­րը նկա­րե­լը շատ հեշտ է, այլ հե­տընտ­րա­կան փու­լը` կեղծ­ված արդ­յունք­նե­րը պա­հե­լը: Դ­րա հա­մար պետք է եր­կու բան: Ներ­քին ու­ժա­յին հա­մա­կար­գի նկատ­մամբ կա­յուն վե­րահս­կո­ղութ­յուն, ո­րի հնա­րա­վո­րութ­յու­նը Տուս­կին իր պաշ­տո­նը տա­լիս է: Ա­պա` մե­ծա­մաս­նութ­յուն դա­տա­կան, կոնկ­րետ դեպ­քում` ՍԴ-ում: Այ­սինքն, որ երբ ընտ­րա­կեղ­ծա­րա­րութ­յան բո­ղոք­նե­րը հաս­նեն ՍԴ, այդ կա­ռույ­ցը «պե­չա­տի» կեղ­ծիք­նե­րը` «օ­րի­նա­կա­նաց­նե­լով» Տուս­կի վե­րար­տադ­րութ­յու­նը: Բ­նա­կան է, հե­տո կգու­մար­վի նաեւ ԵՄ­–ի ա­ջակ­ցու­թյունը, թե ինչ կեղ­ծիք, ինչ բան, եւ Տուս­կին կճա­նա­չեն հիմ­նա­կան իշ­խող ուժ: Բայց ա­հա ՍԴ­–ում մե­ծա­մաս­նութ­յան հա­մար Տուս­կը իր լիա­զո­րութ­յուն­նե­րի շրջա­նակ­նե­րում նոր դա­տա­վոր­ներ նշա­նա­կեց: Սա­կայն դա պետք է հաս­տա­տի նա­խա­գա­հը, ո­րը չար­եց: Ու հի­մա, այդ նոր դա­տա­վոր­ներն ա­ռանց վերջ­նա­կան նշա­նակ­ման, ոս­տի­կա­նութ­յան ա­ջակ­ցութ­յամբ մտել են ՍԴ շենք եւ ի­րենց հա­մա­րում են օ­րի­նա­կան պաշ­տոն­յա: Իսկ հան­րա­յին բո­ղո­քի ա­լի­քը փոր­ձում են մա­րել ոս­տի­կա­նա­կան ճնշում­նե­րով:

­Լե­հա­կան այդ պե­տա­կան մասշ­տա­բի խար­դախ­ութ­յան, ա­վե­լի կոնկ­րետ` «օ­րեն­քով իշ­խա­նա­զավթ­ման» մե­խա­նիզ­մը նկա­րագ­րե­ցինք մեկ հա­մե­մա­տութ­յան հա­մար. արդ­յոք այն լիո­վին չի՞ հի­շեց­նում այն մե­խա­նիզմ­նե­րը, ո­րոնք այս­քան ժա­մա­նակ տես­նում ենք նի­կոլ­յան Հա­յաս­տա­նում: Այն է, ոս­տի­կա­նութ­յան եւ ար­դեն լիո­վին վե­րահս­կե­լի դա­տա­կան հա­մա­կար­գի մի­ջո­ցով իշ­խա­նութ­յան պա­հում, ե­թե ան­գամ իշ­խա­նութ­յու­նը պա­հո­ղը ու­նի հա­զիվ 15–20 տո­կոս ռեալ վար­կա­նիշ:

Իսկ ա­վե­լի կոնկ­րետ, խոս­քը գլո­բա­լիս­տա­կան հայտ­նի իշ­խա­նա­զավթ­ման մե­խա­նիզ­մի մա­սին է: Ընդ ո­րում, գլո­բա­լիստ­նե­րի հա­մար եւս ա­մե­նաան­ցան­կա­լի մե­խա­նիզ­մի: Ա­վե­լի հար­մար է հան­րութ­յա­նը խա­բե­լով` իշ­խա­նութ­յու­նը վերց­նե­լը: Բայց ե­թե վար­կա­նիշդ զրո­յա­կան է, այն է` հան­րութ­յանն այ­լեւս խա­բել հնա­րա­վոր չէ, ստիպ­ված են անց­նել այս` ա­մե­նաան­ցան­կա­լի մե­խա­նիզ­մին: Ու հի­մա, ե­թե ար­դեն Եվ­րո­պա­յի հա­մար այն­պի­սի ա­ռանց­քա­յին երկ­րում են ստիպ­ված նման կեղ­ծա­րա­րութ­յան անց­ել, ա­պա հենց սա է այս ամ­բողջ պատ­մութ­յան ա­մե­նա­հիմ­նա­կան դրվա­գը. սա ցույց է տա­լիս, թե ինչ կա­տաստ­րո­ֆիկ վար­կա­նի­շա­յին վի­ճա­կի են հա­սել գլո­բա­լիստ­նե­րը Եվ­րո­պա­յում: Գեր­մա­նիա­յի վեր­ջին տե­ղա­կան ընտ­րութ­յու­նն­երը, որ­տեղ Մեր­ցը ջախ­ջա­խիչ պար­տութ­յուն կրեց, դրա ա­պա­ցույց­նե­րից մեկն էր: Ու հի­մա, Լե­հաս­տա­նի դեպ­քե­րը գա­լիս են հու­շե­լու, որ ոչ թե միայն Մեր­ցի վար­կա­նիշն է «պլին­տու­սից ներ­քեւ», այլ Եվ­րո­պա­յով մեկ ողջ գլո­բա­լիս­տա­կան հա­մա­կար­գը, այն է` ծայ­րա­հեղ լի­բե­րա­լիզ­մի գա­ղա­փա­րա­խո­սութ­յունն է դար­ձել լիո­վին մեր­ժե­լի հան­րութ­յան կող­մից:

«ՄԵԾ ՊԱՅԹՅՈՒՆԸ» ՍԿՍՎԱԾ Է

Այս­պի­սով, լե­հա­կան այս ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը դար­ձան հեր­թա­կան փաս­տը, որ ողջ Եվ­րո­պան մտնում է ծան­րա­գույն փուլ, որ­տեղ գլո­բա­լիստ­ներն ա­մեն բան կա­նեն ա­ռանց­քա­յին երկր­նե­րում իշ­խա­նութ­յու­նը պա­հե­լու հա­մար ու ցան­կա­ցած գնով: Թե դա ին­չի կտա­նի, այն է` միայն ծա­վալ­վող ցույ­ցե­րը չե՞ն վե­րած­վի ներ­քին բա­խում­նե­րի, դա դեռ հար­ցի մի կողմն է: Եվ մյուս կող­մից, այս ա­մե­նին պետք է մո­տե­նալ նաեւ այս կող­մից:

Այս­պես, Լե­հաս­տա­նում, ըստ էութ­յան, ու­ղիղ բախ­ման մեջ են, այս­պես ա­սենք, թրամ­փա­կան (նկա­տի ու­նենք ոչ թե կոնկ­րետ Թ­րամ­փին, այլ այն գա­ղա­փա­րա­կան հիմ­քը, ո­րի վրա նա ե­կավ ԱՄՆ­–ում իշ­խա­նութ­յան) եւ գլո­բա­լիս­տա­կան հա­կում­նե­րով կող­մե­րը: Իսկ ա­վե­լի մասշ­տա­բա­յին ի­մաս­տով, հենց այդ հար­թութ­յան մեջ էլ ծա­վալ­վել է Եվ­րոպա­յով մեկ ծա­վալ­վող ներ­քին պայ­քա­րի ներ­կա­յիս ա­լի­քը:

Ա­վե­լի կոնկ­րետ, դեռ տա­րի­ներ ա­ռաջ էր սկսել տե­սա­նե­լի դառ­նալ, որ Եվ­րո­պա­յով մեկ հա­սու­նա­նում է հա­կագ­լո­բա­լիս­տա­կան մասշ­տա­բա­յին պայ­քար`ազ­գա­յին պահ­պա­նո­ղա­կան ուղղ­վա­ծութ­յան: Պարզ ա­սած, հարցն այս­պես էր դրված. Եվ­րո­պան մնում է որ­պես տար­բեր ազ­գե­րից (այդ տեր­մի­նի ա­մե­նաա­վան­դա­կան ի­մաս­տով հան­դերձ) բաղ­կա­ցած տի­րո՞ւյթ (ե­թե ան­գամ այդ ազ­գե­րը միա­վոր­վում են մեկ կա­ռույ­ցում, ա­սենք` ԵՄ­–ի տես­քով), թե՞ բո­լո­րը ձուլ­վում են` հրա­ժար­վե­լով ազ­գա­յին հիմ­քե­րից: Դր­սից էլ բե­րում–լց­նում են ներ­գաղթ­յալ­նե­րին` ար­հես­տա­կա­նո­րեն ստեղ­ծե­լով նոր «ազ­գա­յին» միա­վոր` եվ­րո­պա­ցի: Կարճ ա­սած, ֆրան­սիա­ցին, գեր­մա­նա­ցին, ի­տա­լա­ցին ու մյուս­նե­րը դառ­նո՞ւմ են եվ­րո­պա­ցի` կորց­նե­լով ի­րենց ողջ ազ­գա­յի­նը, թե` ոչ, հենց այդ պայ­քարն է, որ այ­սօր հա­սել է գա­գաթ­նա­կե­տին:

­Կարճ ա­սած, այդ մեծ բա­խու­մը սպաս­վում էր, եւ գլո­բա­լիստ­նե­րին պետք էր­ միա­վո­րող մեկ գոր­ծոն, ա­սենք` ընդ­հա­նուր թշնա­մու տես­քով, ո­րը մարդ­կանց ու­ղեղ­նե­րում ա­ռա­վե­լա­գույ­նի կհասց­ներ բուն «եվ­րո­պա­ցի» հաս­կա­ցութ­յու­նը` մի­գու­ցե դրա­նով շրջան­ցե­լով նաեւ սպաս­վող մեծ բա­խու­մը: Արդ­յուն­քում, ինչ­պես ար­դեն նաեւ մի շար­ք ա­րեւմտ­յան փոր­ձա­գետ­ներ են սկսել բա­ցա­հայտ խո­սել, այդ ընդ­հա­նուր թշնա­մին դար­ձավ Ռու­սաս­տա­նը, իսկ թա­տե­րա­բե­մը` Ուկ­րաի­նան: «Եվ­րո­պան մտա­ծում էր, որ Ուկ­րաի­նա­յում կռվե­լով, կհե­տաձ­գի ճգնա­ժա­մը, բայց սխալ հաշ­վար­կեց։ Եվ­րո­պա­յում գլո­բա­լիստ­նե­րը ա­րա­գո­րեն կորց­նում են քա­ղա­քա­կան դիր­քե­րը»,- կար­ծում է, մաս­նա­վո­րա­պես, կիեւ­ցի քա­ղա­քա­գետ Կոնս­տան­տին Բոն­դա­րեն­կոն:

­Նաեւ այն, որ ի­րա­վի­ճա­կը կա­րող է հան­գու­ցա­լուծ­վել 2027 թվա­կա­նին, իր հեր­թին է են­թադ­րե­լի: Այն է` Ֆ­րան­սիա­յում սպաս­վում է իշ­խա­նա­փո­խութ­յուն: Մակ­րո­նը այլեւս չի կա­րող ա­ռա­ջադր­վել հա­ջորդ ժամ­կե­տի հա­մար: Բո­լոր սո­ցիո­լո­գիա­կան տվյալ­նե­րը ցույց են տա­լիս, որ Մա­րին Լը Պե­նը, որը մշտա­պես քննա­դա­տել է գլո­բա­լիստ­նե­րին, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նութ­յամբ, կդառ­նա Ֆ­րան­սիա­յի նոր նա­խա­գա­հը: Շատ էա­կան փո­փո­խութ­յուն­ներ կա­րող են տե­ղի ու­նե­նալ նաեւ Գեր­մա­նիա­յում: «Այ­լընտ­րանք Գեր­մա­նիա­յի հա­մար» կու­սակ­ցութ­յունն այժմ սկսում է ա­վե­լի ու ա­վե­լի շատ ձայ­ներ հա­վա­քել, եւ Մեր­ցի հրա­ժա­րա­կա­նի կո­չե­րը գնա­լով ա­վե­լի բարձր են դառ­նում: Բ­րի­տա­նիա­յում նույն­պես Նայ­ջել Ֆա­րա­ժը սկսում է ա­ռա­ջըն­թաց  գրան­ցել, ու այս­տեղ եւս ա­ռաջ է ե­կել վա­ղա­ժամ­կետ ընտ­րութ­յուն­ներ անց­կաց­նե­լու պա­հան­ջը:

Գ­լո­բա­լիստ­նե­րը, ի­հար­կե, դեռ հսկա­յա­կան ռե­սուրս­ներ եւ պո­տենց­իալ ու­նեն: Մ­յուս կող­մից, օ­րի­նակ, Ի­լոն Մաս­կը չի թաքց­նում իր հիաս­թա­փութ­յու­նը եվ­րո­պա­կան է­լի­տա­նե­րի նկատ­մամբ: Եվ ա­մե­րիկ­յան աղբ­յուր­նե­րի ներ­կա­յաց­րած փաս­տը, որ միայն վեր­ջին եր­կու տա­րի­նե­րին Մաս­կը ԱՄՆ ընտ­րութ­յուն­նե­րի վրա ա­վե­լի շատ գու­մար է ծախ­սել, քան գլո­բա­լիս­տա­կան հիմ­նա­կան  (ֆի­նան­սա­կան հար­վա­ծա­յին ուժ) Ջորջ Սո­րո­սը իր ողջ կյան­քում (­Տե՛ս գրա­ֆի­կը), ա­վե­լորդ ան­գամ է հու­շում, որ միայն գլո­բա­լիստ­ներն ու­նեն այդ ռե­սուրս­նե­րը: Մ­յուս կող­մից, ի­հար­կե, Չի­նաս­տա­նը, Ռու­սաս­տա­նը եւ նույ­նիսկ Իս­րա­յե­լը փոր­ձում են ազ­դել նե­րե­վրո­պա­կան այս լուրջ փո­փո­խութ­յուն­նե­րի վրա։ Կարճ ա­սած` «նա­վա­կը ճո­ճող­նե­րի»՝ Եվ­րո­պա­յում ստեղծ­ված այդ ներ­քին մե­գաճգ­նա­ժա­մը խո­րաց­նող­նե­րի պա­կաս եւս այս պա­հին չկա:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Ա­ռա­վել եւս, որ մեկ էա­կան գոր­ծոն եւս կա: Եվ­րո­պան ա­րա­գո­րեն մո­տե­նում է տնտե­սա­կան մե­գաճգ­նա­ժա­մի: «Կար­ծում էին, որ Ուկ­րաի­նա­յում պա­տե­րազ­մը կա­րող է ինչ-որ կերպ հե­տաձ­գել ճգնա­ժա­մը, սա­կայն խրվել է այս պա­տե­րազ­մի մեջ, եւ հի­մա ստիպ­ված է հսկա­յա­կան ռե­սուրս­ներ հատ­կաց­նել Ուկ­րաի­նա­յին։ Եվ սա կա­րող է միայն վատ­թա­րաց­նել վի­ճա­կը»,– գ­րում է փոր­ձա­գե­տը: Կամ, օ­րի­նակ, ըստ Թուր­քիա­յի արտ­գործ­նա­խա­րար Ֆի­դա­նի` Եվ­րո­պան այլեւս պար­զա­պես չի կա­րող թաքց­նել Ուկ­րաի­նա­յի հա­կա­մար­տութ­յան տնտե­սա­կան հետ­եւանք­նե­րը:

­Կարճ ա­սած, հին հար­ցադ­րու­մը, թե Եվ­րո­պան կպա­հի՞ իր ներ­քա­ղա­քա­կան տես­քը, սկսում է ա­վե­լի ու ա­վե­լի շարժ­վել այն բա­նի օգ­տին, որ դժվար թե պա­հի: Ու մեզ հա­մար ա­մե­նա­վատն այն է, որ դե­պի այդ կոր­ծան­վող հիմ­քե­րով Եվ­րա­միութ­յուն են փոր­ձում քաշ տալ նաեւ Հա­յաս­տա­նին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ