Ֆրանսիայում զանգվածային բողոքի ցույցերի նոր ալիք է. Փարիզի փողոցներ է դուրս եկել 270,000 մարդ Հանրապետականները պատրաստվում են իմպիչմենտի ենթարկել Պենտագոնի ղեկավարին ընտրություններում պարտությունից հետո. CNN Թրամփը պատրաստվում է երկամյա դիմակայության դեմոկրատների կողմից վերահսկվող Կոնգրեսի հետ Անկարան աստիճանաբար սադրանք է նախապատրաստում Իրանի դեմ Իրանում նոր պատերազմի հավանականության եւս մեկ նշան Նաիրի Սարգսյանը Երեւանի ավագանու ընտրություններին իր եւ եղբոր մասնակցության լուրերի մասին Ճաղերի համն ու հոտը կզգան. Ովքեր կձերբակալվեն առաջիկա օրերին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել Ձյուն և բուք է սպասվում. մարզերի ու Երևանի ճանապարհներին կդիտվի մերկասառույց

Հանրապետականները կկորցնեն մեծամասնությունը՝ զիջելով դեմոկրատներին․ Սարգսյան

Միջազգային

ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններ են, որոնց արդյունքներով որոշվելու է՝ արդյոք նախագահ Դոնալդ Թրամփի Հանրապետական կուսակցությունը կպահպանի՞ վերահսկողությունը Կոնգրեսի երկու պալատներում, թե՞ դեմոկրատները կկարողանան փոխել ուժերի հարաբերակցությունը։ Ինչ սպասել այս ընտրություններից, «Իրավունք»-ը պարզել է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ-ամերիկագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ։

— Ամենայն հավանականությամբ, Ներկայացուցիչների պալատում հանրապետականները կկորցնեն մեծամասնությունը՝ զիջելով դեմոկրատներին։ Դրա մասին են վկայում ամենատարբեր նահանգներում անցկացված սոցհարցումներն ու հաշվարկները։

Ինչ վերաբերում է վերին պալատին՝ Սենատին, ապա, ի տարբերություն Ներկայացուցիչների պալատի, այստեղ սենատորների քանակը շատ ավելի քիչ է, ընդամենը 100 հոգի, եւ ընտրվում է ոչ թե ամբողջական կազմը, այլ մոտավորապես մեկ երրորդը՝ 35 սենատոր։ Հետեւաբար, այստեղ ձեւավորված է շատ մրցակցային միջավայր. կան նահանգներ, որտեղ հանրապետական եւ դեմոկրատ մրցակիցներն ունեն աջակցության գրեթե նույն տոկոսները՝ մոտավորապես 45-47 տոկոս։ Այսինքն՝ թվերը շատ մոտ են, եւ պայքարը չափազանց մրցակցային է լինելու։

Այստեղ, իհարկե, հավանականություն կա, որ հանրապետականները կկարողանան պահել վերահսկողությունը, բայց դա չափազանց բարդ է լինելու, որովհետեւ մրցապայքարը բավականին թեժ ու ծանր է։ Մոտավոր պատկերն այսպիսին է։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ