ԱՄՆ-ն չի փրկի Եվրոպան ռուսական հարվածներից. Փորձագետ Լեհաստանի վարչապետ Տուսկը լապտերներով զինված ռուսների ներխուժմանը Ջրային սադիզմի եւ կոմունալ ցեղասպանության երեւանյան սինդրոմ «Հրապարակ»․ Ձևական բուհ՝ առանց ուսանողների Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Ժողովուրդ». Խորհրդարանում ընդդիմադիրներից ամենաընդդիմադիրը իշխանական Անդրանիկ Քոչարյանն էր Թրամփը հայտարարեց, որ վետո կդնի դեմոկրատների բոլոր որոշումների վրա, եթե նրանք հաղթեն ընտրություններում «Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում «Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ցուցակից հեռացված Դավիթ Դանիելյան կցել են Կապանի ընտրություններին «Հրապարակ»․ Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը

«Հրապարակ»․ Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը

Մամուլի տեսություն

«Հրապարակ»-ը գրում է.

«Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Սպիտակում՝ նոյեմբերի 29-ի ընտրությունների շեմին։ ՔՊ ցուցակը գլխավորող գործող համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի դեմ են դուրս եկել նրա ենթակաները՝ տեղակալը եւ վարչական ղեկավարները։

Թեկնածուն՝ Համլետ Մազմանյանը, եղել է Սպիտակի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, հետո` որպես անկուսակցական. 3 տարի առաջ ՔՊ-ն նրան հեռացրել է՝ համայնքապետի հետ սուր հակասությունների պատճառով: Մազմանյանը Նիկողոսյանին մեղադրում էր որոշումներն առանց քննարկելու ընդունելու, անարդյունավետ կառավարելու մեջ։

Ուշագրավ է, սակայն, որ Մազմանյանն առաջադրվել է Փաշինյանին աջակից «Բարոյական արժեքներ» կուսակցության ցուցակով, որի նախագահը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Սիմոն Պետրոսյանն է: Մազմանյանը Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձեւ է» շարժման կոմիտեի անդամ է, ստացվում է՝ Աննա Հակոբյանի աշխատողը ձեռնոց է նետում Փաշինյանի ուժին։ Թեեւ չի բացառվում, որ ՔՊ-ն կրկնում է Ստեփանավանի սցենարը` ով հաղթի, կմտնի «ՔՊ-ի տակ»: Ստեփանավանում էլ թեկնածուներից մեկն ընտրություններից առաջ լքեց ՔՊ-ն, ընդդիմադիր խաղաց, ընտրություններից հետո կոալիցիա կազմեց մեկի հետ, որի հետ «ոչ մի դեպքում չէր համագործակցելու»»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ