Հանրապետականները պատրաստվում են իմպիչմենտի ենթարկել Պենտագոնի ղեկավարին ընտրություններում պարտությունից հետո. CNN Թրամփը պատրաստվում է երկամյա դիմակայության դեմոկրատների կողմից վերահսկվող Կոնգրեսի հետ Անկարան աստիճանաբար սադրանք է նախապատրաստում Իրանի դեմ Իրանում նոր պատերազմի հավանականության եւս մեկ նշան Նաիրի Սարգսյանը Երեւանի ավագանու ընտրություններին իր եւ եղբոր մասնակցության լուրերի մասին Ճաղերի համն ու հոտը կզգան. Ովքեր կձերբակալվեն առաջիկա օրերին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել Ձյուն և բուք է սպասվում. մարզերի ու Երևանի ճանապարհներին կդիտվի մերկասառույց Ընդդիմությունը չկարողացավ նույնիսկ կես քայլ առաջ լինել Նիկոլից․ Վահագն Չախալյանի կոշտ քննադատությունը

ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններում նախագահի կուսակցության պարտությունը պատմական օրինաչափություն է. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ԱՄՆ գործող նախագահի քաղաքական ճամբարի պարտությունը Կոնգրեսի երկու պալատների միջանկյալ ընտրություններում ավելի շուտ պատմական օրինաչափություն է, քան բացառություն։

Ընտրողներն, ըստ էության, գնահատում են նախագահի պաշտոնավարման առաջին երկու տարիների արդյունքները, և այդ ժամանակ արդեն կուտակվում են հիասթափությունն ու դժգոհությունը նրա գործունեությունից։

 

ԱՄՆ-ում կայացած վերջին (1946-2022թթ) 20 միջանկյալ ընտրություններից 18-ի արդյունքում, նախագահի կուսակցությունը կորցրել է տեղեր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, որի ամբողջ կազմը վերընտրվում է։ Իսկ 7 միջանկյալ ընտրությունների դեպքում վերահսկողությունը Պալատի նկատմամբ անցել է ընդդիմությանը։

Ինչ վերաբերում է Սենատին, այստեղ վերընտրվում է կազմի միայն մեկ երրորդը, ուստի օրինաչափությունն այդքան ընդգծված չէ։ Այնուամենայնիվ, վերջին 20 ընտրություններից 13-ի դեպքում ԱՄՆ նախագահի կուսակցությունը նույնպես կորցրել է տեղեր, իսկ 6 ընտրություններ ավարտվել են ընդդիմության հաղթանակով ու Սենատում մեծամասնություն վերցնելով»,- գրել է նա։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ