Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները
NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնել դարձել երեկվա ողբերգական վթարի հետևանքով զոհված ամուսինների և նրանց որդու մասին։
Մեզ հայտնի է դարձել, որ վթարի հետեւանքով մահացածը փոխգնդապետ Վահրամ Ասատրյանն է 50 տարեկան, նրա կինը Անժելան ու որդին` 18-ամյա Ռաֆայել Ասատրյանը։
Մեր թղթակցի հաղորդմամբ, տղայի 18-ամյակն օրեր առաջ էր լրացել։ Ընտանիքը նաև դուստր ունի։
Հիշեցնենք, որ ընտանիքը Արագածոտնի Հնաբերդ համայնքից էր, նրանք երկար ժամանակ Երևանում էին ապրում, իսկ երեկ գնացել էին Հնաբերդ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ

