Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 4-ին «Ամբողջ գյուղը սգում է». ողբերգական ավտովթարի զոհերից 3-ը Հնաբերդից էին. 18-ամյա տղան ձմռանը բանակ էր զորակոչվելու Երևանը հիշեցնում է Բաքուն»․ ադրբեջանցին՝ Երևան կատարած այցի մասին Սամվել Կարապետյանը ձերբակալվել է Հանրապետականները կկորցնեն մեծամասնությունը՝ զիջելով դեմոկրատներին․ Սարգսյան Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Խորհրդարանական ընդդիմությունը, կողմ ըլլալով, դեմ է ԹՐԻՓՓ-ին. Էդգար Առաքելյան Զգուշացում. ջերմաստիճանը կտրուկ կնվազի, մինչև -4 աստիճան ցուրտ կլինի

Ռուսական կողմը պատրաստել է Հայաստանին վերաբերող առաջարկ, որը կներկայացվի ՀԱՊԿ անդամ պետություններին․ Մասադիկով

Միջազգային

Ռուսական կողմը պատրաստել է Հայաստանին վերաբերող կոնկրետ առաջարկ, որը կներկայացվի ՀԱՊԿ անդամ պետություններին։ Հայաստանի նկատմամբ կարող է կիրառվել կանոնադրության 25-րդ հոդվածը:

 

«Սա վերաբերում է անդամավճարներին և վերջին երկու տարիների ընթացքում չմասնակցելուն, իսկ արդեն երրորդ տարին է՝ չմասնակցելուն… Ներկայությանը, բայց կազմակերպության աշխատանքներին չմասնակցելուն», — SPUTNIKBY-ի փոխանցմամբ ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալաթբեկ Մասադիկովը։

 

«25-րդ հոդվածը սահմանում է այն միջոցները, որոնք կարող են կիրառվել անդամ պետությունների նկատմամբ՝ իրենց պարտավորությունները չկատարելու դեպքում։ Մասնավորապես՝ եթե երկիրը երկու տարի շարունակ անդամավճար չի վճարում, ապա կարող է զրկվել ՀԱՊԿ-ում քվոտային պաշտոններում իր քաղաքացիների թեկնածություններն առաջադրելու, ինչպես նաև կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից՝ մինչև պարտքի մարումը»,-ասել է Մասադիկովը՝ նշելով, որ Հայաստանին կազմակերպությունից հեռացնելու հարց չի քննարկվում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ