ԱՄՆ ընտրությունները դժվար թե կտրուկ փոփոխություններ առաջացնեն Ես հավատացյալ եմ դարձել, շատ խորը հավատացյալ․ Ռաֆիկ Համբարձումյան Ինչի է ուզում հասնել Փաշինյանն` իր բրյուսելյան նոր այցով Պատերազմի սկզբից արդեն խախտվել էր պատերազմի «այբուբենը». Նոյեմբերի 9-ին պայմանագրից 6 տարի անց Եզրաս սրբազանը Վլադիմիր Պուտինին է փոխանցել Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը Հայտնի իրավապաշտպանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել Ոստիկանները մտել են Մգեր Արմենիայի բնակարան․ նրան վտարում են Բարի՞, թե՞ հանցագործ. Խորեն Լեւոնյանի նոր կերպարը ԱՄՆ ընտրություններում պարտության համար Թրամփի շրջապատում «քավության նոխազ» կդառնա Փիթ Հեգսեթը ՄԻԵԴ-ը մերժել է ադրբեջանական կողմի բողոքներն ու հաստատել հայ զինծառայողի խոշտանգման և սպանության համար Ադրբեջանի պատասխանատվությունը

Ինչպես և սպասվում էր, Արթուր Դանիելյանի կալանքի բողոքարկումը մերժվեց

Քրեական

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր, քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանի խափանման միջոցի հարցով բողոքարկումը մերժվել է։ Այդ մասին միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանն է տեղեկացրել․

«Ինչպես և սպասվում էր, Արթուր Դանիելյանի խափանման միջոցի մասով մեր բողոքարկումը մերժվեց: Ավելորդ է ասել, որ որևէ իրավական հոդաբաշխ հիմնավորում չկա ու չէր էլ կարող լինել, քանի որ գործը ծայրից ծայր ջուր է ու ակնհայտ քաղաքական հետապնդում, որն իր ամեն կետում հակասության մեջ է ինչպես ՄԻԵԴ, այնպես էլ մեր հայրենի Վճռաբեկ դատարանների նախադեպային դատավճիռների հետ:

Չենք ընկրկում, չենք վախենում, պայքարը դեռ նոր է սկսվել: Արթուրն ազատ է առավել, քան երբևէ, իսկ ռեպրեսիաներ լինելու են»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ