Ինչպես քոչարյանականները խաբեցին ընտրազանգվածին Պետք է Խաչատուր Ալբերտիչի հետ հանդիպեմ․ ինչու են վտարում Մհեր Արմենիային բնակարանից Որ ուժերն են մասնակցում Կարապետյանի տան հավաքին ՇՏԱՊ. Սամվել Կարապետյանի տանը արտակարգ հանդիպում է ԱՄՆ ընտրությունները դժվար թե կտրուկ փոփոխություններ առաջացնեն Ես հավատացյալ եմ դարձել, շատ խորը հավատացյալ․ Ռաֆիկ Համբարձումյան Ինչի է ուզում հասնել Փաշինյանն` իր բրյուսելյան նոր այցով Պատերազմի սկզբից արդեն խախտվել էր պատերազմի «այբուբենը». Նոյեմբերի 9-ին պայմանագրից 6 տարի անց Եզրաս սրբազանը Վլադիմիր Պուտինին է փոխանցել Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը Հայտնի իրավապաշտպանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել

Որ ուժերն են մասնակցում Կարապետյանի տան հավաքին

Ընդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տանը։

Հանդիպմանը ներկա են հետևյալ քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ «Հայաստան» դաշինք, «Հայաքվե»,  «Ապրելու երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն», «Միասին», «Դեմոկրատական այլընտրանք», «Նոր դարաշրջան», «Միավորված հայեր»։

Դիմելով քննարկման մասնակիցներին՝  ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը նշել է․

«Այստեղ հավաքվել են հայկական քաղաքական դաշտի պատվարժան ներկայացուցիչներ։ Մենք գիտենք, որ հայկական քաղաքական դաշտը միշտ շատ բարդ է միավորվում, բայց այսօր, առերեսվելով մեր երկրի առջև ծառացած խնդիրներին, եկել ենք մի համոզմունքի, որ թեպետ ունենք շատ տարաձայնություններ, անցած տարբեր ճանապարհներ, բայց մի քանի կետերի շուրջ պետք է ունենանք վերջնական դիրքորոշում, որ կարողանանք էֆեկտիվ պայքարել մեզ պարտադրվող զիջումների դեմ»։

Քննարկումից հետո, ըստ ամենայնի, հանրությանը կներկայացվի ընդհանուր մոտեցում այն կետերի շուրջ, որոնք առանցքային են լինելու հետագա պայքարի համար։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ