Ինչպես քոչարյանականները խաբեցին ընտրազանգվածին Պետք է Խաչատուր Ալբերտիչի հետ հանդիպեմ․ ինչու են վտարում Մհեր Արմենիային բնակարանից Որ ուժերն են մասնակցում Կարապետյանի տան հավաքին ՇՏԱՊ. Սամվել Կարապետյանի տանը արտակարգ հանդիպում է ԱՄՆ ընտրությունները դժվար թե կտրուկ փոփոխություններ առաջացնեն Ես հավատացյալ եմ դարձել, շատ խորը հավատացյալ․ Ռաֆիկ Համբարձումյան Ինչի է ուզում հասնել Փաշինյանն` իր բրյուսելյան նոր այցով Պատերազմի սկզբից արդեն խախտվել էր պատերազմի «այբուբենը». Նոյեմբերի 9-ին պայմանագրից 6 տարի անց Եզրաս սրբազանը Վլադիմիր Պուտինին է փոխանցել Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը Հայտնի իրավապաշտպանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել

Պետք է Խաչատուր Ալբերտիչի հետ հանդիպեմ․ ինչու են վտարում Մհեր Արմենիային բնակարանից

Մշակութային

Ժամեր առաջ մամուլում լայնորեն տարածվեց տեղեկություն, որ ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԻՆ՝ Մհեր Արմենիային, բանկի աշխատողները փորձում են հիպոթեքով գնած իր բնակարանից վտարել։ Նա զանգահարել է ոստիկանություն, բայց վերջիններս եկել են եւ ստիպում են կատարել բանկի ներկայացուցիչների պահանջը։

«Իրավունք»-ը կապ է հաստատել երգչի հետ եւ պարզել, որ դեռ ոստիկաններն ու բանկի աշխատողները բնակարանում են, իրավիճակը շարունակում է լարված մնալ։

— Այս պահին որեւէ կոմպրոմիսային լուծում գտնվե՞լ է։ Ի՞նչ է կատարվում Ձեր բնակարանի շուրջ։

— Առայժմ սպասողական իրավիճակ է։ Որոշակի խնդիրներ են առաջացել բանկի հետ։ Բանկի ներկայացուցիչները գործողություններ են իրականացրել, բնակարանի կողպեքը փոխել են։ Եվ հիմա որոշում են՝ հաղորդում տա՞լ հանցագործության մասին, թե՝ ոչ, որ իբրեւ ես ներխուժել եմ բնակարան եւ այլն, եւ այլն։ Մինչդեռ ինձ բնակարանի բանալիները տրամադրել է բանկը եւ իրենք տեղյակ էին, որ ես այստեղ երկար ժամանակ ապրում եմ։ Կարծում եմ, որ մենք պետք է ոչ թե ոստիկանների, այլ բանկի հետ լուծում գտնենք, թեպետ նրանց ես էի իսկզբանե կանչել։ Ես պետք է հարցերս կարգավորեմ բանկի հետ։

— Իսկ ո՞ր բանկի մասին է խոսքը։

— Սուքիասյան ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկ»-ի։

— Ներողություն, իսկ տեղյա՞կ են, որ ընդամենն օրեր առաջ Ձեր հորն եք հուղարկավորել։ Եվ, փաստորեն, սգի մեջ հայտնվել եք այս իրավիճակում։ Գոնե հնարավոր չէ՞ր որոշակի ժամանակ տրամադրեին։

— Իհարկե, իրենք տեղյակ են ամեն ինչից։ Ես այդպես էլ չհասկացա բանկի ներկայացուցիչների գործողություններն այսօր ինչի համար էին, որովհետեւ մենք միշտ կապի մեջ ենք եղել։

— Իսկ այս պահին որեւէ պատկան մարմնի փորձե՞լ եք դիմել, որ գոնե միջամտեն, ընդառաջեն, ըմբռնումով մոտենան՝ հաշվի առնելով, որ վերջին օրերին զբաղված եք եղել Ձեր լուսահոգի հայրիկի հուղարկավորության արարողություններով։

— Տեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ ես պետք է Խաչատուր Ալբերտիչի հետ հանդիպեմ (նկատի ունի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանին, - հեղինակ): Ես բազմիցս եմ խնդրել իր հետ հանդիպում, ինքը զբաղված է եղել՝ երկրում չէր եւ այլն։ Կարծում եմ՝ լուծում կգտնենք, որովհետեւ միշտ էլ իրենց հետ լավ հարաբերություններ եմ ունեցել։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ