«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում Նոյեմբերի 6. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թրամփը հայտարարել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև «խոշոր գործարքի» նախապատրաստման մասին ԱՄՆ նոր Կոնգրեսը կունենա բացահայտ ԼԳԲՏ-ականների ռեկորդային թիվ Երբ ցանկանում էի խոսել երեխայիս հետ գրական հայերենով, ստիպված էի լսել՝ «Մի՜ հաչա այդ շան լեզվով»․ Անի Օհանյան ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Իրան ուղևորություններից «Վեոլիա ջուր»-ի խրոնիկ վթարները «Հրապարակ»․ Հենց Փաշինյանի հայրենի Իջեւանում փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ Թրամփը Օվալաձև կաբինետում խոսել է սեղանին դրված «VETO» գրությամբ գլխարկով

«Հրապարակ»․ Ինչ շինարարություն են սկսել ԱԱԾ «պադվալում»

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթներ առաջ ԱԱԾ-ին կից «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ այցելող փաստաբաններից մեկը մեզ ասել էր, որ ԱԱԾ-ի ներքին բակում շինարարություն է գնում, չգիտեն՝ ինչ է կառուցվում, բայց կասկածներ ունեն, որ ուզում են կալանավայրի խցերն ավելացնել՝ դրանց քանակն այլեւս չի բավարարում այս իշխանություններին։

Մեզ պատմեցին, որ շատ տարիներ առաջ ԱԱԾ-ի՝ նախկին ԿԳԲ-ի կալանավայրում եղել են նկուղային խցեր, որոնք եվրոպական կառույցների պահանջով փակվել են, քանի որ արեւի լույս չի թափանցել ներս՝ խցերը պատուհաններ չեն ունեցել։

Փաստաբանները կասկածներ ունեին, որ այս շինարարությունն այդ խցերի համար լույս ապահովելուն է ուղղված։ Մենք հարցումներ ուղարկեցինք Քրեակատարողական ծառայություն, որի ենթակայության տակ է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ն։ Պատասխանեցին, որ ոչինչ չեն կարող ասել՝ դիմեք ԱԱԾ։

ԱԱԾ-ից էլ մեզ ուղղորդեցին դեպի ՔԿԾ՝ հրաժարվելով բացատրել, թե ինչ են կառուցում ներքին բակում։ Մի խումբ փաստաբանների հարցուփորձ արեցինք։ Նրանք ենթադրում են, որ ԱԱԾ կալանավայրի բակում կաթսայատուն է կառուցվում, որովհետեւ այս ՔԿՀ-ում ջեռուցման խնդիրը լուրջ է՝ կալանավորված անձինք ձմռանը սառչում են։

Մեծ թվով բողոքներ են եղել, եւ որոշվել է այդ հարցը կարգավորել, որ չստացվի՝ մարդկանց ե՛ւ քաղաքական հետապնդման են ենթարկում, ե՛ւ խոշտանգում՝ ցրտի մեջ պահելով։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ