Անհայտ անձինք Շվեյցարիայում այրել են Ուկրաինային զենք մատակարարող զինագործարանը ԻՊՀԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է խոշորագույն տանկերներից մեկը (Տեսանյութ) Արդյո՞ք քաղաքացին կարող է խանութում ինքնուրույն գնահատել գնվող կաթնամթերքի անվտանգությունը․ Մասնագետը փաստում է՝ ոչ Եվրոպայում խուճապ է տարածվում. տասնյակ նոր ինքնաթիռներ ստանում են ռումբի մասին սպառնալիքներ Հասել ենք ծանր ճակատամարտի վերջին տղե՛րք, ժողովուրդը Ձեզ չի ների հերթական խաբեության համար․Հակոբ Ասլանյան Քննչական կոմիտեի նախագահի հայտարարությունը նույնպես հուշում է՝ Նիկոլի կամոք Մուսաեւը կարտահանձնվի Ադրբեջանին Վրացիներն իրենց կարթն արագ նետեցին հայկական հորձանուտի մեջ Ի՞նչ է «ակնարկում» Չեխիայի դեսպանն իր կարմիր վարդով Չենք կարող թույլ տալ, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում վերածվի Ալիեւի անեքսիայի գործիքի․ Լեւոն Զուրաբյան Նիկոլի ռեպրեսիաների խորապատկերում՝ համախմբման նոր փորձ

ֆինանսական զեղծարարություններ նոր սխեմա․ ինչ չանել

Թեմա

ՀՀ կենտրոնական բանկը ստանում է ահազանգեր ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի վերաբերյալ։ Մասնավորապես՝ անհայտ անձինք, ներկայանալով որպես կոմունալ ծառայություններ մատուցող ընկերության աշխատակիցներ, ծառայություններ մատուցելու կամ ստուգումներ կատարելու պատրվակով կապ են հաստատում քաղաքացիների հետ, որից հետո այցելում են վերջիններիս բնակարաններ, որտեղ անմիջական շփման ընթացքում, մոլորեցնելով քաղաքացիներին, հասանելիություն են ստանում նրանց անձնական տվյալներին, այնուհետև ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների բջջային հավելվածներում իրականացնում են քաղաքացիների գրանցումը, նույնականացումը և ինքնության հեռավար ստուգումը։

ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ դրա արդյունքում զեղծարարներն առանց քաղաքացիների գիտության ու համաձայնության՝ նրանց անձնական տվյալների օգտագործմամբ տարբեր բանկերում բացվում են օգտահաշիվներ և բանկային հաշիվներ, ինչպես նաև հեռավար եղանակով ձևակերպվում են սպառողական վարկեր՝ քաղաքացիների համար առաջացնելով չնախատեսված ֆինանսական պարտավորություններ, իսկ ստացված վարկային միջոցներն անմիջապես փոխանցվում են երրորդ անձանց բանկային հաշիվներին:

 ԿԲ-ն հորդորում է քաղաքացիներին ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել կասկածելի առաջարկներից:

ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է քաղաքացիներին ցուցաբերել առավելագույն զգոնություն և ֆինանսական զեղծարարություններից պաշտպանվելու նպատակով առնվազն.

 

Ստուգե՛ք Ձեզ այցելած «աշխատակիցների» ինքնությունը. ցանկացած ընկերության աշխատակից ներկայացած անձից պահանջեք այդ ընկերության աշխատակից լինելու հանգամանքը հիմնավորող փաստաթղթեր և/կամ կապ հաստատեք տվյալ ընկերության հետ՝ օգտվելով վերջինիս պաշտոնական կայքում նշված հեռախոսահամարներից։

Մի՛ տրամադրեք փաստաթղթեր (ներառյալ՝ անձը հաստատող), անձնական և բանկային տվյալներ. այլ անձանց մի՛ փոխանցեք Ձեր անձնական տվյալները, գաղտնաբառերը կամ SMS-ով ստացված մեկանգամյա հաստատման կոդերը (OTP), անձնական փաստաթղթեր, այդ թվում՝ անձը հաստատող փաստաթղթերը։

Թույլ մի՛ տվեք այլ անձանց Ձեր տվյալներով գրանցումներ անել. մի՛ թույլատրեք, որ այլ անձինք Ձեզ անծանոթ/անհասկանալի և ոչ հասանելի հարթակներում (հատկապես Ձեզ չպատկանող սարքավորումներով) օգտագործեն Ձեր անձնական տվյալները, լուսանկարեն/տեսանկարահանեն Ձեր դեմքը։

Կասկածելի իրավիճակի կամ հնարավոր զեղծարարության դեպքում անհապաղ կապ հաստատե՛ք համապատասխան բանկի հետ՝ արգելափակելու բանկային հավելվածները կամ բանկային հաշիվներով գործարքները, ինչպես նաև դիմե՛ք իրավապահ մարմիններին։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ