Ձյուն և բուք է սպասվում. մարզերի ու Երևանի ճանապարհներին կդիտվի մերկասառույց Ընդդիմությունը չկարողացավ նույնիսկ կես քայլ առաջ լինել Նիկոլից․ Վահագն Չախալյանի կոշտ քննադատությունը ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են. Փաշինյան Հայաստանը 2027 կամ 2028 թվականին պաշտոնապես կդիմի ԵՄ-ին՝ կառույցի լիարժեք անդամ դառնալու գործընթաց սկսելու հարցով. Փաշինյան Թատրոնը երբեք այսքան պահանջված չի եղել, որքան այսօր․ Անդրեյ Վասիլեւ Նոյեմբերի 5. Օրվա խոսք ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. WSJ Կիևի ՋԷԿ-երի ողջ արտադրողականությունը ոչնչացվել է Թրամփի պարտությունից հետո ԱՄՆ Սենատի դեմոկրատ առաջնորդը խոստացավ դադարեցնել Իրանի հետ պատերազմը Չինաստանը կոշտ սպառնալիք է հնչեցրել Իսրայելի հասցեին

Ձյուն և բուք է սպասվում. մարզերի ու Երևանի ճանապարհներին կդիտվի մերկասառույց

Եղանակ

Ինչպես հայտնել ենք՝ նոյեմբերի 8-ի երեկոյան և լույս 9-ի գիշերը հանրապետության մեծ մասում սպասվում են ձյուն, լեռնային մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:

Նոյեմբերի 5-8-ին և 9-ի գիշերը Հայաստանի ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում, առանձին հատվածներում՝ զգալի։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» հաղորդմամբ՝ նոյեմբերի 6-ի երեկոյից հանրապետության մի շարք մարզերում տեղումները կվերածվեն ձյան։

Նոյեմբերի 5-8-ին և 9-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում զգալի։

Նոյեմբերի 6-ի երեկոյան ժամերից, 7-ին և 8-ի ցերեկը Շիրակում՝ 1600մ, Լոռի-Տավուշում՝ 800մ, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտում՝ 1800մ, Գեղարքունիքում՝ 2000մ, Վայոց ձորում և Սյունիքում՝ 1800մ և ավելի բարձրություններում սպասվում է ձյուն։

Նոյեմբերի 8-ի երեկոյան և լույս 9-ի գիշերը արդեն հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային մարզերում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։ Նոյեմբերի 8-ի ուշ երեկոյան և 9-ի գիշերը ձյուն է սպասվում նաև Երևանի բարձրադիր գոտում։

Ճանապարհներին կդիտվի մերկասառույց, ուստի վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ