Հանրապետականները պատրաստվում են իմպիչմենտի ենթարկել Պենտագոնի ղեկավարին ընտրություններում պարտությունից հետո. CNN
ՄիջազգայինՀանրապետականները պատրաստվում են իմպիչմենտի ենթարկել Պենտագոնի ղեկավարին ընտրություններում պարտությունից հետո, հայտնում է CNN–ը:
Աղբյուրի տվյալներով՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի դեմ իմպիչմենտի գործընթացը կարող է սկսվել արդեն հաջորդ շաբաթ։
Նոյեմբերի 3-ի միջանկյալ ընտրություններում հանրապետականների պարտությունից հետո որոշ օրենսդիրներ Պենտագոնի ղեկավարին են մեղադրում Իրանի հետ պատերազմի համար։
Հեգսեթը մեղադրվում է, որ Թրամփին համոզել է ռազմական գործողություն սկսել առանց պատերազմից դուրս գալու հստակ ռազմավարության կամ երկարատև հակամարտության համար արտակարգ իրավիճակների պլանի։
Հրապարակման համաձայն՝ պաշտպանության նախարարը գերագնահատել է ԱՄՆ-ի կարողությունը՝ Իրանի նկատմամբ արագ հաղթանակ տանելու հարցում։
