Ռոնալդուի անհավանական կարիերային արժանի հրաժեշտի միջոցառում կանցկացնենք. ՊՖՖ Ռոնալդուն ավարտեց կարիերան Պորտուգալիայի հավաքականում Պուտինն ընդունել Իրանի գլխավոր «հարց լուծողներից» մեկին` գեներալ Ռեզաեիին Ֆրանսիայում զանգվածային բողոքի ցույցերի նոր ալիք է. Փարիզի փողոցներ է դուրս եկել 270,000 մարդ Հանրապետականները պատրաստվում են իմպիչմենտի ենթարկել Պենտագոնի ղեկավարին ընտրություններում պարտությունից հետո. CNN Թրամփը պատրաստվում է երկամյա դիմակայության դեմոկրատների կողմից վերահսկվող Կոնգրեսի հետ Անկարան աստիճանաբար սադրանք է նախապատրաստում Իրանի դեմ Իրանում նոր պատերազմի հավանականության եւս մեկ նշան Նաիրի Սարգսյանը` Երեւանի ավագանու ընտրություններին իր եւ եղբոր մասնակցության լուրերի մասին Ճաղերի համն ու հոտը կզգան. Ովքեր կձերբակալվեն առաջիկա օրերին

Ռոնալդուն ավարտեց կարիերան Պորտուգալիայի հավաքականում

Սպորտ

 

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սոցցանցերում արված հրապարակումով հայտարարեց Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։

«Պորտուգալիան հավերժ կմնա իմ սրտում»,- տեսանյութին կից գրել է Ռոնալդուն:

Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականում նորամուտը նշել է 2003 թվականի օգոստոսի 20-ին 18 տարեկանում։ Ազգային թիմի կազմում լեգենդար ֆուտբոլիստն անցկացրել է 234 հանդիպում, դարձել 146 գոլի եւ 45 գոլային փոխանցման հեղինակ։

2016 թվականին Պորտուգալիայի հավաքականի կազմում Ռոնալդուն դարձել է Եվրոպայի չեմպիոն, երկու անգամ նվաճել Ազգերի լիգայի գավաթը 2018/19 եւ 2024/25 մրցաշրջաններում։

Նրան է պատկանում ազգային հավաքականների կազմում խփած գոլերի համաշխարհային ռեկորդը՝ 146 գոլ։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ