Փաշինյանը մի շարք նոր եվ ծանր հարցերի առաջ կանգնեց Իրանը մնում է` «պատերազմ, թե խաղաղություն» երկընտրանքի առաջ Այս հաղթանակը նաեւ մեր դասականներին է, որոնք մեզ հետ չեն․ Էդվարդ Միլիտոնյան Հայաստանի ազգային հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Հաջորդը լինելու է ստամբուլյան կոնվենցիան․ Հայկ Այվազյան Անհայտ անձինք Շվեյցարիայում այրել են Ուկրաինային զենք մատակարարող զինագործարանը ԻՊՀԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է խոշորագույն տանկերներից մեկը (Տեսանյութ) Արդյո՞ք քաղաքացին կարող է խանութում ինքնուրույն գնահատել գնվող կաթնամթերքի անվտանգությունը․ Մասնագետը փաստում է՝ ոչ Եվրոպայում խուճապ է տարածվում. տասնյակ նոր ինքնաթիռներ ստանում են ռումբի մասին սպառնալիքներ Հասել ենք ծանր ճակատամարտի վերջին տղե՛րք, ժողովուրդը Ձեզ չի ների հերթական խաբեության համար․Հակոբ Ասլանյան

Ինչո՞ւ է ընդհատվել «Գայանե» բալետի ներկայացումը․ հանդիսատեսը վրդովված է

Մշակութային

Արամ Խաչատրյանի հանրահայտ «Գայանե» բալետի ներկայացումն անսպասելիորեն ընդհատվել է՝ տեխնիկական խնդրի պատճառով։ Այս մասին «Իրավունք»-ին տեղեկացրեց վրդովված հանդիսատեսը։  

Դեպքի առնչությամբ արդեն իսկ հայտարարություն է տարածել Հայաստանի ազգային օպերայի եւ բալետի թատրոնը՝ տեղեկացնելով, որ ներկայացումը կրկին կկայանա նոյեմբերի 6-ին՝ ժամը 19։00-ին։

Թատրոնը նաեւ հայտնել է, որ ներկայացման համար ձեռք բերված տոմսերը վավեր կլինեն վաղվա ներկայացման համար եւս։ Հանդիսատեսները կարող են ներկա գտնվել առանց տոմսերը փոխանակելու։ Իսկ նրանք, ովքեր կցանկանան վերադարձնել տոմսերի գումարը, կարող են դիմել Օպերային թատրոնի տոմսարկղ կամ ներկայացնել վերադարձի դիմում։

«Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար։ Շնորհակալություն ենք հայտնում Ձեր ըմբռնման եւ ներողամտության համար»,– ասված է թատրոնի հայտարարությունում։

Թե կոնկրետ ինչ տեխնիկական խնդրի մասին է խոսքը, թատրոնի տարածած հաղորդագրության մեջ չի մանրամասնվում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ