Ի՞նչ է «ակնարկում» Չեխիայի դեսպանն իր կարմիր վարդով
ՆերքաղաքականԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, խմբակցության պատգամավորներ Հարություն Հարությունյանը եւ Հասմիկ Ենգոյանն օրեր առաջ հանդիպել են ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի հետ։
Հանդիպումն ուշագրավ էր նրանով, որ պարոն դեսպանը հանդիպմանը եկել է՝ կրծքին ամրացված ալ կարմիր վարդով։ Դիվանագիտության մեջ նման «էկզոտիկ» դետալները պատահական չեն լինում։ Եթե սա դիտարկենք քաղաքական սիմվոլիզմի լույսի ներքո՝ այս պատկերը բավականին թափանցիկ ակնարկներ է պարունակում:
Ըստ տարբեր գնահատականների՝ այն եվրոպական ընդունված սիմվոլ է, որով արեւմտյան գործընկերներն ակնարկում են, թե պատրաստ են հաճոյախոսություններ շռայլել այնքան ժամանակ, քանի դեռ նրանից, ում հետ հանդիպել են, ստանում են իրենց համար ցանկալի քաղաքական վարքագիծ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ