Հայաստանի ազգային հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Հաջորդը լինելու է ստամբուլյան կոնվենցիան․ Հայկ Այվազյան Անհայտ անձինք Շվեյցարիայում այրել են Ուկրաինային զենք մատակարարող զինագործարանը ԻՊՀԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է խոշորագույն տանկերներից մեկը (Տեսանյութ) Արդյո՞ք քաղաքացին կարող է խանութում ինքնուրույն գնահատել գնվող կաթնամթերքի անվտանգությունը․ Մասնագետը փաստում է՝ ոչ Եվրոպայում խուճապ է տարածվում. տասնյակ նոր ինքնաթիռներ ստանում են ռումբի մասին սպառնալիքներ Հասել ենք ծանր ճակատամարտի վերջին տղե՛րք, ժողովուրդը Ձեզ չի ների հերթական խաբեության համար․Հակոբ Ասլանյան Քննչական կոմիտեի նախագահի հայտարարությունը նույնպես հուշում է՝ Նիկոլի կամոք Մուսաեւը կարտահանձնվի Ադրբեջանին Վրացիներն իրենց կարթն արագ նետեցին հայկական հորձանուտի մեջ Ի՞նչ է «ակնարկում» Չեխիայի դեսպանն իր կարմիր վարդով

Վրացիներն իրենց կարթն արագ նետեցին հայկական հորձանուտի մեջ

Տնտեսություն

Ձուկն առողջարար է եւ սննդարար, ուստի՝ վրա հասնող ցուրտ եղանակին կտրամադրվենք հայրենական իշխանով ընթրիքին, որն էժանացել է եւ հեշտությամբ մրցակցում է ավելի ու ավելի թանկացող մսի հետ։

Իսկ Ռուսաստանում հունիսից ի վեր ձկան սիրահարներն արդեն սովորել են «կալմախի» բառը. Վրաստանի լեռնային գետերի իշխանը լողալով արագ հասել է, որպեսզի զբաղեցնի մեր՝ հայկական ձկան տեղը։

Ռուսաստանում վրացական ռեստորանները ամեն կերպ գովազդում են իրենց դեբյուտանտին՝ տեղական շուկայում դրա տեղը ավելի հուսալիորեն ապահովելու համար։

Ահա նրա պատրաստման արդեն հայտնի դարձած մի քանի տարբերակներ՝

- ընկույզով եւ սուլուգունի պանրով,

- նռան թանձրուկով (սոուս),

- կինձամարի (համեմ, գինձ) մարինադով,

- բաց կրակի վրա։

Վրացական իշխանի ներմուծումը Ռուսաստան հունիսին հասել է մինչեւ պատմական առավելագույնի. ձուկը գնել են միանգամից 1,6 միլիոն դոլարի, չնայած 2025 թվականի հունիսին այս ցուցանիշը կազմել է ընդամենը 184 հազար դոլար։

Ընդ որում, Ռուսաստանը դարձել է Վրաստանի իշխանի միակ գնորդը։ Հայաստանը փաստորեն ռուսական շուկայում զիջեց իր ընտիր ձկանոցը, հավանաբար, անհարկավորության պատճառով։

Հաշվարկենք, թե որքան արժե այս «անհարկավորությունը»։ 2025 թվականին Հայաստանից Ռուսաստան է ներկրվել մոտ 9 հազար տոննա ձկնամթերք՝ 72 միլիոն դոլար արժողությամբ, որի մեծ մասը եղել է հենց ջրաբուծական (ակվակուլտուրային) իշխան։

2025 թվականին ռուսական ներմուծման մեջ Հայաստանի իշխանի բաժինը կազմել է մոտ 7 տոկոս։ Այժմ այս ամենը զրոյացել է։

Թարգմանությունը՝ «Комсомольская правда в Армении» թերթից

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ