Թրամփը Օվալաձև կաբինետում խոսել է սեղանին դրված «VETO» գրությամբ գլխարկով
ՄիջազգայինԴոնալդ Թրամփը Օվալաձև կաբինետում խոսել է իր կողքին «VETO» գրությամբ գլխարկով։
«Մեր ընտրություններն այնքան անազնիվ են, որ չես էլ պատկերացնի»,- այսպես է քննադատել ամերիկացի առաջնորդը ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքները։
Միաժամանակ նա ասել է, որ Սենատի դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը «իրականում լավ տղա է»։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստվում է վետո կիրառել նոր Կոնգրեսի այն բոլոր օրենքների դեմ, որոնք ինչ-որ բանով իրեն դուր չեն գա:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ