TRIPP-ը անձամբ Թրամփի բիզնես պրոյեկտը չէ. Սիմոնյան Երևանում 22-ամյա աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, ծեծի են ենթարկել քավորն ու քավորկինը. Shamshyan «Ըմբոստ թռչնակ»-ով մեկնարկում է 18-րդ «ՌեԱ» միջազգային փառատոնը Հրատապ. Նրա ազատությունը սարերի հետեւում չէ. Հայտնի փաստաբանի հայտարարությունը 5000 դոլարի դիմաց նախապատրաստվում էին սպանել Երևանի մի բնակչի. երեք տղամարդ ձերբակալվել է 2027 թվական. ովքե՞ր ֆինանսական հաջողության կհասնեն, իսկ ովքեր կլինեն տարվա ձախողակները Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ «Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային Նոր փոփոխություններ նպաստ ստացողների համար

«Հրապարակ». Շաքիի հայտնի դեպքերի վերաբերյալ փակ քննարկում է տեղի ունեցել

Մամուլի տեսություն

«Հրապարակ»-ը գրում է.

«ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովում երեկ Շաքիի հայտնի դեպքերի վերաբերյալ փակ քննարկում է տեղի ունեցել, որին մասնակցելու համար խորհրդարան են եկել պաշտպանության եւ ներքին գործերի նախարարները, ԱԱԾ տնօրենը, ՔԿ նախագահը: Ընդդիմադիր պատգամավորներից քննարկմանը մասնակցել են միայն «Հայաստան» դաշինքի անդամներ Գեղամ Մանուկյանն ու Արթուր Խաչատրյանը, ՔՊ-ականներից էլ հաշված պատգամավորներ են ներկա գտնվել: Սակայն խորհրդարանականներն ասում են, որ իրավապահ եւ ուժային մարմինների ղեկավար կազմի մասնակցությունը հանձնաժողովային ֆորմատում, կարելի է ասել, աննախադեպ է։

Գաղտնիք չէ, որ ՔՊ-ում Վիլեն Գաբրիելյանի նկատմամբ կա ակնհայտ վերաբերմունք, որ պատգամավորն իր տեղում չէ եւ կապ չունի այդ պաշտոնի հետ, ուստի Գաբրիելյանը կաշվից դուրս է եկել, որ հակառակում համոզի, եւ նման ներկայանալի կազմով հանդիպումն այդ պատճառով է կայացել։ Ինչ վերաբերում է քննարկման բովանդակությանը, մեզ ասացին, որ բարձրաստիճան հյուրերն առանձնապես սենսացիոն բացահայտումներ չեն արել, կրկնել են Փաշինյանի առաջ քաշած վարկածը, որ կատարվածն ընդամենը կրիմինալ հանցագործություն է` դիվերսիա չէ, ինչպես նաեւ՝ ընդունել են, որ տարբեր կառույցներ կարող էին եւ հետագայում պետք է ավելի համակարգված գործեն նման դեպքերում, որ սահմանախախտներին շուտ հայտնաբերեն։ Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը բոյկոտել է քննարկումը»:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ