Քուշներ. ԱՄՆ-ն ցանկանում է կառուցել նոր եվրոպական անվտանգության համակարգ, որը հաշվի կառնի Ռուսաստանի շահերը
ՄիջազգայինԹրամփի փեսա Քուշների խոսքով՝ ԱՄՆ-ն ցանկանում է կառուցել նոր եվրոպական անվտանգության համակարգ, որը հաշվի կառնի Ռուսաստանի շահերը։
Վաշինգտոնը Բրյուսելում Ուկրաինայի, ՆԱՏՕ-ի և եվրոպացի գործընկերների հետ քննարկել է Կիևի անվտանգության երաշխիքները և եվրոպական անվտանգության նոր ճարտարապետությունը։
Ջարեդ Քուշների խոսքով՝ նոր համակարգը պետք է հաշվի առնի բոլոր կողմերի, այդ թվում՝ Ռուսաստանի շահերը, և ապահովի շարունակական խորհրդակցություններ, ռազմական գործողությունների թափանցիկություն և հակամարտությունների կանխարգելման մեխանիզմներ։
ՆԱՏՕ-ն կմնա Եվրոպայի կոլեկտիվ պաշտպանության հիմքը։
Քուշները նաև հայտարարել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև փետրվարից ի վեր առաջին եռակողմ բանակցությունների մասին Աբու Դաբիում հաջորդ շաբաթ։ Եթե առաջընթաց գրանցվի, սպասվում է, որ եվրոպական երկրները կներառվեն քննարկումներում։

