Թուրքիայում նախկին նախարար է կալանավորվել
ՄիջազգայինԹուրքիայի աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայան ձերբակալվել է ֆոնդային շուկայում իրականացված գործարքների վերաբերյալ քրեական հետաքննության շրջանակում, փոխանցում է Ermenihaber.am-ը։
Գործը վերաբերում է բաժնետոմսերի գների հնարավոր արհեստական բարձրացմանը և կասկածելի ֆինանսական գործարքներին։
Ստամբուլի գլխավոր դատախազությունը Քայային մեղադրում է կապիտալի շուկայի մասին օրենքը խախտելու և հանցավոր կազմակերպությանն անդամակցելու մեջ։ Դատարանը բավարարել է նրա կալանավորման միջնորդությունը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ

