Մեզ մենակ սա էր «պակասում»․ ԶԱՐՄԱՆՔ Ստիպված ա հարստացել․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին Նոյեմբերի 6-7-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան Իշխանությունը սպառնում է ժողովրդին, որ եթե չկատարեն Ալիեւի հրահանգը, իրենք կջղայնանան․ Աբովյան Քուշներ. ԱՄՆ-ն ցանկանում է կառուցել նոր եվրոպական անվտանգության համակարգ, որը հաշվի կառնի Ռուսաստանի շահերը Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ. տեսանյութ Ընդդիմությունը նրա համար չէ, որ Ազգային ժողովում պարբերաբար ծեծ ուտի․ Սամվել Նիկոյան «Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում

Ինչպե՞ս պետք է քաղաքացին վստահի ՍԴ-ի անաչառությանը, երբ դրա նախագահ է դառնում ՔՊ նախկին պատգամավորը

ԱԺ պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ։
Սա լրջագույն հարցեր է առաջացնում Հայաստանում իշխանությունների բաժանման սկզբունքի և սահմանադրական արդարադատության անկախության վերաբերյալ։

ՀՀ Սահմանադրությունը հստակ ամրագրում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքը։

Բայց ինչպե՞ս պետք է քաղաքացին վստահի Սահմանադրական դատարանի անաչառությանը, երբ դրա նախագահ է դառնում իշխող քաղաքական ուժի նախկին պատգամավորը։

Այո՛, օրենքը չի արգելում նախկին քաղաքական գործչին զբաղեցնել այդ պաշտոնը։ Սակայն օրենքով թույլատրելի լինելը դեռ չի նշանակում, որ ապահովված է քաղաքական անկախության նկատմամբ հանրային վստահությունը։

Իշխանությունների բաժանումը տարբեր շենքերում նստելը չէ։ Դա միմյանցից իրական անկախություն ունենալն է։
Սահմանադրական դատարանի առաքելությունն իշխանությանը ծառայելը չէ, այլ Սահմանադրությունը պաշտպանելը՝ անհրաժեշտության դեպքում նաև հենց այդ իշխանությունից։

Սահմանադրական դատարանը պետք է լինի իշխանության սահմանադրական հակակշիռը, ոչ թե իշխող քաղաքական թիմի շարունակությունը։
Իսկ արդարադատությունը պետք է ոչ միայն լինի անկախ և անաչառ, այլև հանրության աչքում այդպիսին ընկալվի»,- գրել է նա։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ