Մեզ մենակ սա էր «պակասում»․ ԶԱՐՄԱՆՔ Ստիպված ա հարստացել․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին Նոյեմբերի 6-7-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան Իշխանությունը սպառնում է ժողովրդին, որ եթե չկատարեն Ալիեւի հրահանգը, իրենք կջղայնանան․ Աբովյան Քուշներ. ԱՄՆ-ն ցանկանում է կառուցել նոր եվրոպական անվտանգության համակարգ, որը հաշվի կառնի Ռուսաստանի շահերը Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ. տեսանյութ Ընդդիմությունը նրա համար չէ, որ Ազգային ժողովում պարբերաբար ծեծ ուտի․ Սամվել Նիկոյան «Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ

Տնտեսություն

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր հաղորդում է ստացել այն մասին, որ իրացման ցանցում, հատկապես՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում, իրացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող՝ առանց անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթերի, հայերեն մակնշում չունեցող և պիտանիության ժամկետը փոխած, «Կինդեր» տեսակի քաղցրավենիք։

 

Տեսչական մարմնի կողմից լայնածավալ ուսումնասիրություն է իրականացվել Երևանի Սուրամալու և «Փեթակ» առևտրի կենտրոններում, ուշադրություն է դարձվել նշված արտադրատեսակի մակնշմանը, պիտանիության ժամկետներին, պահման պայմաններին, խմբաքանակների նույնականացմանը և իրացման պահանջների պահպանմանը։

 

Հայտնաբերվել են նշված քաղցրավենիքի թե՛ կեղծված ժամկետով, թե՛ առանց հայերեն մակնշման խմբաքանակներ, որոնց իրացումը արգելվել է:

 

«Հարգելի տնտեսավարողներ, հորդորում ենք մատակարարներից ապրանքը ստանալիս ուշադրություն դարձնել պիտանիության ժամկետներին և հավաստիանալ, որ դրանք կեղծված չեն, ինչպես նաև՝ պահանջել ուղեկցող փաստաթղթերը, պարտադիր համարել հայերեն մակնշման առկայությունը:

Հարգելի սպառողներ, խնդրում ենք զգոն լինել և փոփոխված ժամկետով կամ առանց հայերեն մակնշման «Կինդեր» քաղցրավենիք նկատելու դեպքում զանգահարել ՍԱՏՄ թեժ գծին` 118 շուրջօրյա հեռախոսահամարով»,-ասվում է հաղորդագրությունում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ