Հայաստանի ազգային հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Հաջորդը լինելու է ստամբուլյան կոնվենցիան․ Հայկ Այվազյան Անհայտ անձինք Շվեյցարիայում այրել են Ուկրաինային զենք մատակարարող զինագործարանը ԻՊՀԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է խոշորագույն տանկերներից մեկը (Տեսանյութ) Արդյո՞ք քաղաքացին կարող է խանութում ինքնուրույն գնահատել գնվող կաթնամթերքի անվտանգությունը․ Մասնագետը փաստում է՝ ոչ Եվրոպայում խուճապ է տարածվում. տասնյակ նոր ինքնաթիռներ ստանում են ռումբի մասին սպառնալիքներ Հասել ենք ծանր ճակատամարտի վերջին տղե՛րք, ժողովուրդը Ձեզ չի ների հերթական խաբեության համար․Հակոբ Ասլանյան Քննչական կոմիտեի նախագահի հայտարարությունը նույնպես հուշում է՝ Նիկոլի կամոք Մուսաեւը կարտահանձնվի Ադրբեջանին Վրացիներն իրենց կարթն արագ նետեցին հայկական հորձանուտի մեջ Ի՞նչ է «ակնարկում» Չեխիայի դեսպանն իր կարմիր վարդով

Հասել ենք ծանր ճակատամարտի վերջին տղե՛րք, ժողովուրդը Ձեզ չի ների հերթական խաբեության համար․Հակոբ Ասլանյան

Հանդիպում

Ընդդիմադիրների համախմբումը, այ՛ո, հավատ չի ներշնչում, ու դա արդարացված է։ Հիշո՞ւմ եք՝ պարոն Ասլանյանի, պարոն Աղազարյանի հայտարարությունները մինչ ընտրություններ, երբ կոչ էինք անում միասնական ճակատով հանդես գալ, ընդ որում ոչ թե ընտրովի, ինչպես որ հիմա է արվում, այլ բոլորով։ Ինչո՞ւ, եթե մղումները իրական են այս ըննդիմադիրների՝ մինչ ընտրությունները չէին համախմբվում, թող նախ այդ հարցին պատասխանեն, հետո նոր խոսեն միասնականության մասին, երբ ակնհատ է, որ այն ինչ այսօր է կատարվում կրկին ընտրովի միասնություն է,-անդրադառնալով ընդդիմադիրների միավորմանը ասաց նախկին պատգամավոր ՀԱԿՈԲ ԱՍԼԱՆՅԱՆԸ․

-Ավելին ասեմ․ այս ուժերը մեր ասած գաղափարը վերցրել են ու փորձում են օգտագործել, բայց վատ ձեւով, որը հղի է վատ արդյունքներով։ Հիմա, օգտվելով Ձեր կողմից տրված հարթակից ուզում եմ դիմել ընդդիմադիրներին համախմբող ուժին ու հարց ուղղել՝ Դո՞ւք իրապես ուզում եք Փաշինյանի դեմ պայքարել, եթե այո, ապա վերջ տվեք Ձեր ծամծված սցենարներին ու անցեք իրական համախմբման։

-Որն՞ է իրական համախմբումը պարոն Ասլանյան։

-Մեր առաջարկը հետեւյալն է, եթե իրենք իրապես ուզում են միավորել բոլոր առողջ ընդդիմադիր ուժերին, ուրեմն իրենք քանի որ որոշակի ֆիննանսական միջոցների են տիրապետում եւ դրա նեղություն չեն քաշում՝ թող հայտարարություն տարածեն, որ ինչ-որ մեծ դահլիճում առաջարկվում է համախմբում հանուն հայրենիքի, ու որ սպասում են բոլոր շահագրգիռ անձանց՝ կուսակցությունների ղեկավարներից մինչեւ հասարակական կազմակերպություններ, համընդհանուր միասնական ճակատ ստեղծելու նպատակով։ Սա լինելու իրական համախմբումը, ոչ թե ընտրովի ընդդիամդիրների համախմբումը, ինչին այսօր ականատես ենք լինում։ Այսօրվա իշխանությունների դեմ պայքարի միակ գործիքը նրա ուժերը թուլացնելն է, իսկ այսօրվա քայլերով ընդդիմությունը միայն ուժեղացնում է Փաշինյանի իշխանությանը։ Եթե իրենք իրենց ասածներում ազնիվ են, ապա պետք է հետեւեն մեր խորհրդին, թե չէ սա պայքարի իմիտացիա է, ավելին՝ տպավորություն է, որ դիտավորյալ փորձ է արվում ժողովրդի մեջ եղած պայքարի ուժն էլ ջարդել։ Հասել ենք ծանր ճակատամարտի վերջին տղե՛րք, ժողովուրդը Ձեզ չի ների հերթական խաբեության համար։ 

Եթե ընդդիմությունը չանի այն ինչ ասածի զրույցի սկզբում, ապա կարող ենք ենթադրել, որ գործ ունենք ընդդիմություն-իշխանություն գաղտնի համագործակցության հետ, որովհետեւ իրենց այսօրվա արածը ոչ մի արդյունք չի տալու, ինչը նոր հիասթափության ալիք է բարձրացնելու։ Հետո էլ փորձելու են արդարանալ, թե իրենք շատ էին ուզում, բայց ոչինչ չստացվեց։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ