Փաշինյանը մի շարք նոր եվ ծանր հարցերի առաջ կանգնեց Իրանը մնում է` «պատերազմ, թե խաղաղություն» երկընտրանքի առաջ Այս հաղթանակը նաեւ մեր դասականներին է, որոնք մեզ հետ չեն․ Էդվարդ Միլիտոնյան Հայաստանի ազգային հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Հաջորդը լինելու է ստամբուլյան կոնվենցիան․ Հայկ Այվազյան Անհայտ անձինք Շվեյցարիայում այրել են Ուկրաինային զենք մատակարարող զինագործարանը ԻՊՀԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է խոշորագույն տանկերներից մեկը (Տեսանյութ) Արդյո՞ք քաղաքացին կարող է խանութում ինքնուրույն գնահատել գնվող կաթնամթերքի անվտանգությունը․ Մասնագետը փաստում է՝ ոչ Եվրոպայում խուճապ է տարածվում. տասնյակ նոր ինքնաթիռներ ստանում են ռումբի մասին սպառնալիքներ Հասել ենք ծանր ճակատամարտի վերջին տղե՛րք, ժողովուրդը Ձեզ չի ների հերթական խաբեության համար․Հակոբ Ասլանյան

Իրանը մնում է` «պատերազմ, թե խաղաղություն» երկընտրանքի առաջ

Միջազգային

Այս­պի­սով, ա­մե­րիկ­յան ընտ­րութ­յուն­նե­րը, ո­րոն­ցից շատ բան է կախ­ված, եւ ո­րոնց, ա­ռանց չա­փա­զան­ցութ­յան, հա­կա­դիր հույ­սե­րով էին սպա­սում ողջ աշ­խար­հով մեկ, ա­վարտ­ված են: Արդ­յունք­ներն էլ, ի­հար­կե, սպա­սե­լի էին: Այն է` Թ­րամ­փին հա­ջող­վեց շատ կարճ ժա­մա­նա­կում մսխել այն ԱՄՆ­–ի չա­փա­նիշ­նե­րով ան­նա­խա­դեպ դիր­քե­րը, ո­րոնք ու­ներ նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րից ան­մի­ջա­պես հե­տո` դ­րա­նով նպաս­տե­լով, որ դե­մոկ­րատ­նե­րը, ո­րոնք­ նույն նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րում կա­տաստ­րո­ֆիկ վի­ճա­կի էին հա­սել, այս ընտ­րութ­յուն­նե­րում ու­նե­նան միան­գա­մայն տպա­վո­րիչ ռե­ւանշ:

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԱՄՆ–ՈՒՄ

­Թե ին­չում էր Թ­րամ­փի սխա­լը, դա ա­մե­րիկ­յան հան­րա­պե­տա­կան­նե­րի խնդիրն է: Այս պա­հին հարցն այլ է. ինչ են խոս­տա­նում աշ­խար­հին այն ի­րո­ղութ­յուն­նե­րը, ո­րոնք այս պա­հին կան ԱՄՆ­–ում:

­Փաս­տը սա է. Թ­րամ­փը պա­հում է նա­խա­գա­հա­կան ա­թո­ռը, ին­չը միան­գա­մայն ծան­րակ­շիռ գոր­ծիք է երկ­րի քա­ղա­քա­կան, ա­ռա­վել եւս` ար­տա­քին քա­ղա­քա­կան կուր­սը վե­րահս­կո­ղութ­յան տակ պա­հե­լու հա­մար: Ա­ռա­վել եւս, որ ժա­մա­նա­կին, երբ դեռ Բայ­դենն էր նա­խա­գա­հը, նույն դե­մոկ­րատ­ներն այն չա­փով էին ուռ­ճաց­րել նա­խա­գա­հի լիա­զո­րութ­յուն­նե­րը, որ հի­մա Թ­րամ­փը կա­րող է ի­րեն հա­մե­մա­տա­բար հան­գիստ զգալ: Ու մյուս կող­մից` դե­մոկ­րատ­նե­րը ստա­ցան Կոնգ­րե­սի եւ Սե­նա­տի նկատ­մամբ միան­գա­մայն ծան­րակ­շիռ վե­րահս­կո­ղութ­յուն, եւ ա­ռա­ջին գա­ղա­փար­նե­րից մե­կը, որն ա­ռաջ քա­շե­ցին, դա Թ­րամ­փի նկատ­մամբ իմ­պիչ­մեն­տի գոր­ծըն­թաց սկսե­լու տես­լա­կանն է: Բայց ե­թե ան­գամ չհա­ջող­վի, մեկ է` դե­մոկ­րատ­ներն ար­դեն ու­նեն այն ծան­րակ­շիռ դիր­քը, որ կա­րող են լիո­վին հա­րա­մել Թ­րամ­փի նա­խա­գա­հութ­յան մնա­ցած ժամ­կե­տը` նրան զրկե­լով այն բա­ցար­ձակ ա­զա­տութ­յու­նից, որ ու­ներ մինչ այս:

­Թեեւ մյուս կող­մից էլ դե­մոկ­րատ­նե­րի ներ­կա դիր­քե­րը երկ­սայր սրի սկզբուն­քով են: Այ­սինքն, ե­թե մինչ այս կա­րո­ղա­նում էին երկ­րի բո­լոր ձա­խո­ղում­նե­րը, ո­րոն­ցից շա­տե­րի տակ միան­գա­մայն օբ­յեկ­տիվ պատ­ճառ­ներ են դրված, բար­ձել բա­ցա­ռա­պես Թ­րամ­փի վրա, հի­մա ար­դեն ստիպ­ված են լի­նե­լու պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը կի­սել Ս­պի­տակ տան հետ: Այսինքն, դեռ կա­րող են շա­հար­կել Թ­րամ­փի ձա­խո­ղում­նե­րը, բայց նաեւ հաս­կա­նա­լով, որ ա­մեն մի ձա­խո­ղում ի­րենց` դե­մոկ­րատ­նե­րին է հար­վա­ծե­լու, այդ թվում` հան­րա­յին վար­կա­նի­շի տես­քով: Իսկ դա պար­տադ­րե­լու է մի շարք հար­ցե­րում Թ­րամ­փի հետ պար­տադր­ված կոմպ­րո­մի­սա­յին լու­ծում­նե­րի գնալ:

Իսկ բուն ԱՄՆ­–ի հա­մար ա­մե­նա­վատն այ­ն է, որ իշ­խող եր­կու մո­տա­վո­րա­պես հա­մա­զոր ու­ժերն ի­րար նկատ­մամբ ան­հաշտ թշնա­ման­քի դաշ­տում են գտնվում: Դա ա­մե­նա­քի­չը նշա­նա­կում է, որ պե­տութ­յան շահ աս­ված հաս­կա­ցութ­յու­նը շատ դեպ­քե­րում մղվում է երկ­րորդ պլան` տե­ղը զի­ջե­լով խմբա­կա­յին եւ նույ­նիսկ ա­ռան­ձին ան­հատ­նե­րի շա­հին: Իսկ վատ­թա­րա­գույն տար­բե­րա­կով, երկ­րի ներ­կա եր­կիշ­խա­նութ­յու­նը կա­րո­ղ է ընդ­հուպ քա­ղա­քա­ցիա­կան բա­խում­նե­րի հասց­նել:

Այս­պի­սով, թե ար­տա­քին հար­թա­կում ինչ ուղ­ղութ­յամբ է շարժ­վե­լու ԱՄՆ–ն, հար­ցը պետ­քէ բա­ժա­նե­լ եր­կու մա­սի: Այ­սինքն, ընտ­րութ­յու­ննե­րի հետ կապ­ված, հի­շա­տակ­ված նե­րա­մե­րիկ­յան ի­րո­ղութ­յուն­նե­րը ի­րենց սկսե­լու են դրսե­ւո­րել միայն գա­լիք տա­րեսկզ­բից. Կոնգ­րե­սի նոր կազ­մը պաշ­տո­նա­վա­րե­լու է 2027 թվա­կա­նի հուն­վա­րից: Այ­սինքն, Թ­րամփն ա­զատ գոր­ծե­լու հա­մար դեռ եր­կու ա­միս ու­նի, ին­չը բա­վա­կա­նին ժա­մա­նակ է` մաս­նա­վո­րա­պես ար­տա­քին հար­թա­կում հաս­նե­լու հա­մար այն­պի­սի ի­րո­ղութ­յուն­նե­րի, ո­րոնք դե­մոկ­րատ­նե­րը, մտնե­լով Կոնգրես, չեն կա­րո­ղա­նա ան­տե­սել: Խոս­քը, հաս­կա­նա­լի է, ա­ռանց­քա­յին ուղ­ղութ­յուն­նե­րի` Ի­րանի, Ուկ­րաի­նայի, Եվ­րո­պա­յի, ՌԴ­–ի եւ Չի­նաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­ների մասին է: Դժ­վար է, բայց շան­սեր այս պա­հին Թ­րամփն ու­նի:

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՓՈԽԵ՞ Ն ԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԵՍՔԸ

Սկ­սենք Ի­րա­նից, ո­րը, դա­տե­լով հենց ա­մե­րիկ­յան մի շարք հե­ղի­նա­կա­վոր գնա­հա­տում­նե­րից, դար­ձավ Թ­րամ­փի ներ­կա վի­ճա­կի հիմ­նա­կան պատ­ճա­ռը: Իսկ դե­մոկ­րատ­նե­րը, ել­նե­լով հե­տընտ­րա­կան ա­ռա­ջին իսկ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից, շա­րունա­կե­լու են Թ­րամ­փի այդ կոշ­տու­կի վրա սեղ­մել եւ ա­վե­լի ա­մուր: Այս­պես, հա­զիվ էին ընտ­րա­կան նախ­նա­կան արդ­յունք­նե­րը հայտ­նի դար­ձել, որ Սե­նա­տի դե­մոկ­րատ ա­ռաջ­նոր­դը խոս­տա­ցավ դա­դա­րեց­նել Ի­րա­նի հետ հա­կա­մար­տութ­յու­նը։ «Երբ Դո­նալդ Թ­րամ­փը ան­տե­սի ա­մե­րիկ­յան ժո­ղովր­դի կամ­քը կամ օ­րեն­քը, մենք կհե­տաքն­նենք, կդա­տենք եւ կօգ­տա­գոր­ծենք բո­լոր հնա­րա­վոր օ­րենսդ­րա­կան գոր­ծիք­նե­րը՝ նրա հա­մար դժվա­րաց­նե­լու հա­մար։ Մար­դիկ դեռեւս չեն հաս­կա­նում, թե ին­չի հա­մար ենք մենք պայ­քա­րում Ի­րա­նում. Թ­րամ­փը եր­բեք դա հստակ չի ա­սել։ Նա ա­մեն րո­պե փո­խում է իր միտ­քը։ Այս պա­տե­րազ­մը պետք է ա­վարտ­վի»,- հայ­տա­րա­րեց Չակ Շու­մե­րը: Նաեւ, որ պա­տե­րազ­մը դա­դա­րեց­նե­լուն կողմ են նաեւ ո­րոշ հան­րա­պե­տա­կան­ներ:

­Բայց նման խոս­տում­նե­րը դե­մոկ­րատ­նե­րին կա­րող են նաեւ փա­կու­ղի տա­նել, ե­թե Թ­րամ­փին հա­ջող­վի ա­ռա­ջի­կա եր­կու ամ­սում հաս­նել Ի­րա­նի հետ այն­պի­սի հաշ­տութ­յան, ո­րը հնա­րա­վոր կլի­նի հաղ­թա­նա­կի ան­վան տակ հրամց­նել: Կամ այս ըն­թաց­քում անց­կաց­նել եւս մեկ ռազ­մա­կան կոմ­պա­նիա` հույ­սով, որ դա կբե­րի ռեալ, տե­սա­նե­լի եւ շո­շա­փե­լի հա­ջո­ղութ­յան:

Ի­րա­նում այս պա­հին հակ­ված են այն մտքին, որ Թ­րամ­փը, նաեւ Նե­թան­յա­հու­ի դրդմամբ, կգնա երկ­րորդ տար­բե­րա­կով: Մի կող­մից, ի­րա­նա­կան աղբ­յուր­նե­րը մատ­նան­շում են, որ ԱՄՆ–ն ար­դեն տե­ւա­կան ժա­մա­նակ շա­րու­նա­կում է միան­գա­մայն ակ­տիվ ռազ­մա­կան բեռ­նա­փո­խադ­րում­ներ դե­պի տա­րա­ծաշր­ջան: Ընդ ո­րում, ի­րան­ցի փոր­ձա­գետ­նե­րը նաեւ կար­ծում են, որ այդ նոր կոմ­պա­նիան Թ­րամ­փը կսկսի Պեն­տա­գո­նի ղե­կա­վա­րին պաշ­տո­նանկ ա­նե­լով` նրա վրա բար­դե­լով նաեւ ընտ­րութ­յուն­նե­րում պար­տութ­յան ողջ պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը` որ­պես Ի­րա­նում հաղ­թա­նակ տա­նել չկա­րո­ղա­նա­լու հե­տե­ւանք: Իսկ նոր նա­խա­րա­րով` նոր կոմ­պա­նիա­յի դեպ­քում, ա­վե­լի կոնկ­րետ` ե­թե Թ­րամ­փը գնա նման ռիս­կի, հնա­րա­վոր է ա­մեն մի սցե­նար, այդ թվում` մի­ջու­կա­յին զեն­քի գոր­ծադ­րու­մը: Ընդ ո­րում, ե­թե ոչ ԱՄՆ­–ի, ա­պա Իս­րա­յե­լի կող­մից:

Մ­յուս կող­մից, ակ­տիվ մե­սիջ­ներ են գա­լիս նաեւ ի­րա­նա­կան պաշ­տո­նա­կան շրջա­նակ­նե­րից: Նախ` դե­պի հնա­րա­վոր ցա­մա­քա­յին ներ­խուժ­ման գո­տի­ներ զոր­քե­րի ակ­տիվ տե­ղա­շար­ժե­րի տես­քով: Տ­պա­վո­րիչ մե­սիջ է նաեւ Թեհ­րա­նից ե­կող ու­ղիղ սպառ­նա­լի­քը, որ նոր պա­տե­րազ­մի դեպ­քում կսկսեն կի­րա­ռել մի շարք նո­րա­գույն զի­նա­տե­սակ­ներ, ո­րոնք օգ­տա­գոր­ծե­լուց մինչ այս զերծ են մնա­ցել: Այդ թվում, Պաշտ­պա­նութ­յան նա­խա­րա­րութ­յու­նում Ի­րա­նի գե­րա­գույն ա­ռաջ­նոր­դի ներ­կա­յա­ցու­ցի­չը հայ­տա­րա­րեց. «ՊՆ-ի եւ զին­ված ու­ժե­րի գիտ­նա­կան­նե­րը, փոր­ձա­գետ­ներն ու մաս­նա­գետ­նե­րը մշա­կել են մի շարք նոր զի­նա­տե­սակ­ներ, ո­րոնք ա­նակն­կալ կլի­նեն հա­կա­ռա­կոր­դի հա­մար՝ ԱՄՆ-ի եւ Իս­րա­յե­լի հետ նոր առ­ճա­կատ­ման դեպ­քում... Զին­ված ու­ժե­րի բարձ­րա­գույն հրա­մա­նա­տա­րութ­յու­նը հան­դի­պել է Գե­րա­գույն ա­ռաջ­նոր­դի հետ, ով պատ­վի­րել է, որ այ­սու­հետ նաեւ աշ­խար­հագ­րա­կան սահ­մա­նա­փա­կում­ներ չեն լի­նե­լու. մեր մշա­կած հրթիռ­նե­րը ու­նակ են թի­րախ­ներ խո­ցե­լու ոչ միայն Արեւմտ­յան Ա­սիա­յում (­Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում), այլեւ նրա սահ­ման­նե­րից դուրս»:

Այս ֆո­նին, ի­հար­կե, չա­փա­զանց հե­տաքր­քիր էր նաեւ Չի­նաս­տա­նից ԱԳ նա­խա­րա­րութ­յան մա­կար­դա­կով հնչեց­ված ու­ղիղ միտ­քը. «Մենք զգու­շաց­նում ենք Իս­րա­յե­լի կա­ռա­վա­րութ­յա­նը եւ ղե­կա­վա­րութ­յա­նը. այն պա­հին, երբ Իս­րա­յե­լը մի­ջու­կա­յին զենք կօգ­տա­գոր­ծի որ­եւէ երկ­րի, այդ թվում՝ Ի­րա­նի դեմ, կլի­նի վեր­ջին պա­հը, երբ Իս­րա­յե­լը կճա­նաչ­վի որ­պես պե­տութ­յուն»:

Այս­պի­սով, նոր պա­տե­րազմ սկսե­լը կա­րող է Թ­րամ­փի եւ Նե­թան­յա­հու­ի հա­մար ծանր մար­տահ­րա­վեր­նե­րից դուրս գա­լու հա­մար հրա­պու­րիչ լու­ծում ըն­կալ­վել: Բայց այն, որ խա­ղադ­րույք­նե­րը շատ բարձր են, դա հաս­կա­նում են բո­լո­րը: Ա­ռա­վել եւս, երբ այդ­պես էլ չկա այն ե­րաշ­խի­քը, որ մի­ջու­կա­յին հար­վա­ծի դեպ­քում Ի­րա­նը չի կա­րո­ղա­նա հա­մար­ժեք պա­տաս­խան տալ: Իսկ ա­ռանց դրա, ե­թե Թ­րամփ–­Նե­թան­յա­հու զույ­գը ո­րո­շի նա­խորդ­նե­րի պես «սո­վո­րա­կան» ռազ­մա­կան ար­շավ սկսել, ա­պա բախ­վե­լու է մո­տա­վո­րա­պես այն նույն խնդիր­նե­րին, ո­րոնք կա­յին նա­խորդ նման ար­շավ­նե­րի ժա­մա­նակ. Պեն­տա­գո­նի ղե­կա­վա­րին փո­խե­լով` այդ խնդիր­նե­րը չեն լուծ­վում:

Արդ­յուն­քում, ա­մե­նա­ռեալ տար­բե­րա­կը, որն այս պա­հին կա Թ­րամ­փի հա­մար, ինչ­–որ կերպ Ի­րա­նի հետ հա­մա­ձայ­նութ­յան հաս­նելն է` ինչ­–որ կերպ դեմ­քը փրկե­լու տար­բե­րա­կով: Սա­կայն հեն­ց այդ դեմ­քը փրկե­լու հնա­րա­վո­րութ­յունն է, որ Թեհ­րա­նը ոչ մի կերպ Թ­րամ­փին չի ու­զում տալ. այն բո­լոր սպա­նութ­յուն­նե­րը, այդ թվում` երկ­րի ներ­կա Գե­րա­գույն ա­ռաջ­նոր­դի հոր` նախ­կին Գե­րա­գույն ա­ռաջ­նոր­դի սպա­նութ­յու­նը, Թ­րամ­փի հետ հա­րա­բե­րութ­յու­նն­երի հար­ցը տե­ղա­փո­խել են նաեւ անձ­նա­կան թշնա­մութ­յան դաշտ: Բա­ցի այդ, Թեհ­րա­նում եւս հաս­կա­նում են, որ ե­թե ա­մե­րիկ­յան օ­րենս­դիր հա­մա­կար­գում դե­մոկ­րատ­նե­րը փաս­տա­ցի գա­լիս են իշ­խա­նութ­յան, ա­պա թե­կու­զեւ Ի­րա­նի դեմ պա­տե­րազ­մը դա­դա­րեց­նե­լու մա­սին կո­չե­րը նրանց պար­տադ­րում են նաեւ ռեալ քայ­լե­րի գնալ: Ա­սենք, ֆի­նան­սա­վոր­ման կրճատ­ման, պա­տերազ­մի շա­րու­նա­կե­լու մա­սին օ­րենք­նե­րի ըն­դուն­ման, վեր­ջա­պես, նման ո­րո­շում­նե­րը տոր­պե­դա­հա­րե­լու դեպ­քում Թ­րամ­փի հան­դեպ իմ­պիչ­մեն­տի գոր­ծըն­թա­ցի տես­քով: Այ­սինքն, ա­պա­գա զար­գա­ցում­նե­րը, ե­թե նաեւ այս եր­կու ա­միսն անց­նի, Ի­րա­նի օգ­տին են շրջվե­լու: Իսկ դա նշա­նա­կում է, որ Թ­րամ­փին մնում է Թեհ­րա­նին այն­պի­սի ա­ռա­ջարկ ա­նել, ո­րից հրա­ժար­վելն ար­դեն խե­լամ­տութ­յու­նից դուրս կ­լի­նի: Կա­րո՞ղ է. տար­բե­րակ­ներ կան:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ