Եվրոպայում խուճապ է տարածվում. տասնյակ նոր ինքնաթիռներ ստանում են ռումբի մասին սպառնալիքներ
ՄիջազգայինԵվրոպայում խուճապ է տարածվում. տասնյակ նոր ինքնաթիռներ ստանում են ռումբի մասին սպառնալիքներ։
Երեկ բավականին թեժ էր եվրոպական օդանավակայաններում. մի շարք ինթնաթիռներ թռիչքից առաջ ստացան ռումբի մասին ահազանգ:
Եվ ահա այսօր այդ ահազանգերի թիվը կտրուկ ավելացավ: Արդեն տասնյակ եվրոպական ինքնաթիռներ ստացել են ինքնաթիռում պայթուցիկ նյութերի առկայության մասին հաղորդագրություններ։ Անվտանգության տագնապը տարածվել է նաև օդանավակայանների վրա։
Անվտանգության պաշտոնյաները հայտնում են, որ արդեն հետաքննություն են սկսել՝ «ամբողջ Եվրոպային ազդող» սպառնալիքների աղբյուրը պարզելու համար։ Չնայած դրան, ահազանգերի թիվը միայն ավելանում է: