«Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային Նոր փոփոխություններ նպաստ ստացողների համար Մեծ աղետներ են բերել այս իշխանությունները ու դեռ ինչքան էլ կբերեն, եթե մնան. Տիգրան Ավետիսյան Սարդերը տանը հայտնվում են կոնկրետ պատճառով. այն ձեզ կզարմացնի Պուտինը իր անձնական ինքնաթիռն ուղարկել է Թեհրան՝ Ռեզաեիին Մոսկվա տեղափոխելու համար Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան առաջին անգամ ցանկանում են վերջ դնել հակամարտությանը Ռուս աղջիկները պաշտոնապես ամենագեղեցիկն են աշխարհում. Wasted Financial Times. Մինչև հաջորդ տարի Ուկրաինայում ոչ մի ենթակառուցվածք չի մնա Մահից հետո կյանքը գոյություն ունի. ֆինն հետազոտող SpaceX-ը սխալ է թույլ տվել՝ Starlink-ը Ուկրաինային տրամադրելով. Էլոն Մասկ

«Փաստ». Բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ»

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Եթե ինչ-որ մեկին դեռ թվում է, թե Հայաստանում իրավապահ համակարգը գոյություն ունի օրենքի գերակայություն իրականացնելու համար, ուրեմն նա հիմնավորապես մնացել է նախորդ դարում։ Ժամանակակից Հայաստանում իրավապահ մարմինները շատ ավելի «պրակտիկ» և բազմաֆունկցիոնալ կառույցներ են։ Նրանք աշխատում են մեկ պարզ, բայց հանճարեղ թեզով. «Եթե կա մարդ, ուրեմն կա հոդված, իսկ եթե կա ընդդիմադիր, ուրեմն կա բազմակի կալանավորում»։

Սամվել Կարապետյանի կրկնակի կալանավորման որոշումը դարձավ օրենքի և տրամաբանության հերթական «տրիումֆը»։ Ինչո՞ւ կալանավորել մեկ անգամ, եթե կարելի է անել երկու անգամ, երեք կամ անվերջ՝ ըստ քաղաքական եղանակի տեսության (օրինակ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է արդեն չորրորդ անգամ)։ Իրավապահ համակարգն այնքան է կատարելագործվել, որ այլևս պետք չեն օրենսգրքեր կամ ապացույցներ, բավական է միայն սպասել համապատասխան «մտահղացմանը»։
Իհարկե, այս ամենն արվում է բացառապես «ժողովրդավարության բաստիոնն» ամրապնդելու համար։ Չէ՞ որ որքան շատ ընդդիմադիր է հայտնվում բանտախցում, այնքան ավելի է «խաղաղվում» երկիրը, իսկ երբ երկրում այլևս ոչ մի բողոքող ձայն չլսվի, արտաքին թելադրողների հետ հարաբերությունները կդառնան «հաճույք»։ Այստեղ է, որ սկսվում է իսկական աշխարհաքաղաքական «գրոսմայստերությունը»։ Այդպիսի «անդորրի» պայմաններում արտաքին քաղաքականությունը վերածվում է իսկական «հոբբիի». կարելի է առանց ավելորդ խանգարողների քարտեզի վրա նոր գծեր քաշել, Արցախից հետո Սյունիքի բարձունքները վերածել աշխարհաքաղաքական սակարկությունների առարկայի, իսկ Հայոց ցեղասպանության հիշատակումը թաքցնել, որպեսզի հարևանների հետ «կառուցողական» թեյախմությունը հանկարծ չփչանա։

Ամենաանհավանական հնարքը, թերևս, դաշնակիցներին փոխելու արվեստն է։ Տասնամյակների ռազմաքաղաքական դաշինքը Ռուսաստանի հետ կարելի է հեշտությամբ քանդել՝ փոխարենը ստանալով Արևմուտքի անսահման «մտահոգությունն» ու ժպիտները։

Ինչի՞ համար են պետք իրական տնտեսական հարաբերություններ, եթե կան գեղեցիկ թվիթներ և բարձրագոչ հայտարարություններ։

Այս ամբողջ կոմեդիայում ամենագոհն, անշուշտ, Բաքվում են։ Իլհամ Ալիևը, թերևս, ապշած (գուցե նաև հիացած) հետևում է, թե ինչպես են Երևանում իրենից առաջ ընկնում՝ կատարելով անգամ այն պահանջները, որոնք ինքը դեռ չէր հասցրել ձևակերպել։

Եվ այսպես, Հանրապետության հրապարակում կյանքը տոն է։ Իշխանությունը քայլում է հաղթական, իրավապահ մարմինները դրոշմակնիքները ձեռքներին սպասում են նոր ցուցումների, իսկ պետականությունը մեծ ցատկերով շարժվում է դեպի «լուսավոր ապագա»՝ հուսալով, որ այդ ճանապարհին գոնե մի կտոր հող կմնա սեփական ոտքերի տակ։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ