«Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային Նոր փոփոխություններ նպաստ ստացողների համար Մեծ աղետներ են բերել այս իշխանությունները ու դեռ ինչքան էլ կբերեն, եթե մնան. Տիգրան Ավետիսյան Սարդերը տանը հայտնվում են կոնկրետ պատճառով. այն ձեզ կզարմացնի Պուտինը իր անձնական ինքնաթիռն ուղարկել է Թեհրան՝ Ռեզաեիին Մոսկվա տեղափոխելու համար Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան առաջին անգամ ցանկանում են վերջ դնել հակամարտությանը Ռուս աղջիկները պաշտոնապես ամենագեղեցիկն են աշխարհում. Wasted Financial Times. Մինչև հաջորդ տարի Ուկրաինայում ոչ մի ենթակառուցվածք չի մնա Մահից հետո կյանքը գոյություն ունի. ֆինն հետազոտող SpaceX-ը սխալ է թույլ տվել՝ Starlink-ը Ուկրաինային տրամադրելով. Էլոն Մասկ

«Հրապարակ»․ «Պալաչը» Տեղեկանքի համար դիմել է դատարան

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Աբովյանի առաջիկա ՏԻՄ ընտրություններին հայտ ներկայացրած գործարար Արթուր Հարությունյանի՝ Պալաչի փաստաթղթերի հետ կապված գրել էինք, որ խնդիրներ կան, ինչը հնարավոր է խանգարի թեկնածուի առաջադրմանը։ Հարությունյանը չի համապատասխանում հունիսի 7-ի ընտրություններից հետո փոփոխված օրենսդրության պահանջին, համաձայն որի` թե՛ ընտրողը, թե՛ ընտրվողը վերջին 2 տարում առնվազն 366 օր պետք է ապրած լինի ՀՀ-ում։

Համապատասխան տեղեկանք ստանալու համար Հարությունյանը դիմել է անձնագրային, երեկ գործարարի մտերիմներից տեղեկացանք, որ անձնագրայինը պահանջվող տեղեկանքը չի տրամադրել՝ անհամապատասխանության պատճառով: Եվ Հարությունյանը դիմել է վարչական դատարան։
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում առաջադրման վերջնաժամկետը նոյեմբերի 8-ն է, ըստ ամենայնի, դատարանը կձգձգի ու մինչ այդ չի քննի դիմումը։ Երեկ գործարարը չցանկացավ պատասխանել մեր հարցերին, նեղացել է, որ իրեն մականունով ենք ներկայացնում։

Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքի այդ փոփոխությունը ընդդիմադիրները վիճարկել են Սահմանադրական դատարանում, քննությունը նշանակված է դեկտեմբերի 22-ին` ՏԻՄ ընտրությունների ավարտից հետո, ինչը վկայում է, որ ապօրինի փոփոխությունը չի չեղարկվելու։

Այս փոփոխության վրա է իշխանությունների հույսը որ կկարողանան սահմանադրական հանրաքվեի համար անհրաժեշտ քվորումն ապահովել անցողիկ շեմը սրա արդյունքում 650 հազարից իջնում է մինչեւ 500 հազար: Այդքան մարդ պետք է մասնակցի հանրաքվեին, որ հանրաքվեն կայացած համարվի:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ