Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ
ՍպորտԾանրամարտի աշխարհի առաջնության մրցումային նախավերջին օրը Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ։
Կանանց 86 կգ քաշային կարգում այսօր հարթակ դուրս կգան Եվրոպայի գործող չեմպիոն Էմմա Պողոսյանը և Լիանա Գյուրջյանը։
Հայ ծանրորդների մրցելույթները կմեկնարկեն Երևանի ժամանակով 15:00-ին և կհեռարձակվեն Առաջին ալիքի ուղիղ եթերում։
Հիշեցնենք, որ Նինբոյում ընթացող աշխարհի առաջնությունն առաջին վարկանիշային մրցաշարն է Լոս Անջելես-2028-ի Օլիմպիական խաղերի համար։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
