TRIPP-ը անձամբ Թրամփի բիզնես պրոյեկտը չէ. Սիմոնյան Երևանում 22-ամյա աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, ծեծի են ենթարկել քավորն ու քավորկինը. Shamshyan «Ըմբոստ թռչնակ»-ով մեկնարկում է 18-րդ «ՌեԱ» միջազգային փառատոնը Հրատապ. Նրա ազատությունը սարերի հետեւում չէ. Հայտնի փաստաբանի հայտարարությունը 5000 դոլարի դիմաց նախապատրաստվում էին սպանել Երևանի մի բնակչի. երեք տղամարդ ձերբակալվել է 2027 թվական. ովքե՞ր ֆինանսական հաջողության կհասնեն, իսկ ովքեր կլինեն տարվա ձախողակները Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ «Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային Նոր փոփոխություններ նպաստ ստացողների համար

«Ըմբոստ թռչնակ»-ով մեկնարկում է 18-րդ «ՌեԱ» միջազգային փառատոնը

Մշակութային

Երեւանում մեկնարկում է 18-րդ «ՌեԱ» (Ռեանիմանիա անիմացիոն ֆիլմերի եւ պատկերապատման արվեստի) միջազգային փառատոնը։

Հանդիսատեսին սպասվում է հագեցած մեկ շաբաթ` անիմացիոն ֆիլմերի ցուցադրություններով, միջազգային ճանաչում ունեցող մասնագետներով, ցուցահանդեսներով, ոլորտի առաջատարների հետ հանդիպումներով եւ շատ այլ նոր ու հետաքրքիր իրադարձություններով։

Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 7-ին Կինոյի տանը, իսկ բացման ֆիլմն է ֆրանսիացի ռեժիսոր Սեբաստիան Լոդենբախի «Կարմեն. Ըմբոստ թռչնակը» (Viva Carmen!) անիմացիոն երաժշտական դրաման։

«ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի եւ պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի հիմնադիր-տնօրեն ՎՐԵԺ ՔԱՍՈՒՆԻՆ նշեց, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ չորրորդ անգամ անցկացնում են «ՌեԱ» ազգային պատկերապատման մրցույթն ու աջակցում են երեք լավագույն նախագծերի ֆինանսավորմանը, հեղինակներին հնարավորություն են տալիս զարգացնել իրենց նախագծերը։ Հաջորդ տարի էլ կհրատարակեն առաջին տեղը զբաղեցրած հեղինակի պատկերագիրքը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ ՏԻԳՐԱՆ ՎԻՐԱԲՅԱՆԸ նախընտրեց «ՌեԱ»-ի մասին խոսել թվերի լեզվով՝ նշելով, որ եթե քո երկրում կազմակերպվող փառատոնով հետաքրքրված են աշխարհի 70-ից ավելի երկիր, 500 կինոարտադրող, եւ նրանցից միայն 100-ին է հնարավորություն տրվում հայտնվել փառատոնի հիմնական ծրագրում, նշանակում է՝ փառատոնն աշխարհի կինոքարտեզի վրա իր ուրույն տեղն ունի։

Մրցութային ծրագրում ընդգրկված են 2026 թվականի աշխարհի լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմերից մի քանիսը՝ ֆրանսիացի ռեժիսոր Լուի Կլիշիի «Երկաթյա տղան», ֆրանսիացի ռեժիսոր Օլիվիե Կլերի «Լյուսիին որոնելիս», ռեժիսորներներ Էրվին Հանի եւ Ռաուլ Գարսիայի «Ջութակահարուհին», Կոհեյ Կադովակի «Տարբեր աշխարհներից», Լիա Նելսոնի «Հանգույցներ», Ադրիա Գարսիայի «Բարուկադա գանձը», Ալբերտ Վասկեսի «Դեկորադո» եւ ,իհարկե, ֆրանսիացի ռեժիսոր Սեբաստիան Լոդենբախի «Կարմեն. Ըմբոստ թռչնակը»  ֆիլմը։

Քասունին նաեւ նշեց, որ քաղաքապետարանի մտահղացմամբ որոշեցել են աշխատարաններ ստեղծել, եւ հաջորդ տարվանից մի քանի դպրոցի երեխաների հետ կոմիքսներ կամ, եթե լինի հնարավոր, ապա անիմացիոն աշխատանքներ կպատրաստեն։

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ ԳՈՇ ՍԱՐԳՍՅԱՆՆ էլ ընդգծեց, որ քաղաքապետարանը փառատոնի կողքին է եղել «ՌեԱ»-ի հիմնադրման օրվանից, եւ հետաքրքիր ճանապարհ են անցել։

Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն ԴԱՎԻԹ ԲԱՆՈՒՉՅԱՆՆ էլ հայտնեց, որ փառատոնի շրջանակում «Անիմացիա առանց կանոնների» խորագրով ցուցադրությամբ են ներկայանալու՝ ընդգրկելով 1970-1980-ականների անիմացիոն կինոժառանգությունը։

Ի դեպ, «ՌեԱ»- փառատոնն այս տարի առաջին անգամ Հայաստանում ներդրել է թվային ակրեդիտացիաների համակարգ, որը միջազգային փառատոններում ընդունված ձեւաչափ է։ Այն հնարավորոթյուն է տալիս ավելի հարմար տարբերակով միանալ փառատոնին։

Փառատոնի այս տարվա պաշտոնական պաստառի հեղինակը լիբանանյան ծագմամբ ֆրանսիացի հայտնի անիմացիոն ռեժիսոր եւ իլյուստրատոր Զավեն Նաջարն է։ Պոստեռի հիմքում ընկած է հայկական դիցաբանության ամենակախարդական կերպարներից մեկը՝ թեւավոր շուն Արալեզը։ Հայոց առասպելներում այս ոգիները հայտնի են իրենց կենարար ուժով. նրանք իջնում էին ռազմի դաշտ եւ լիզելով վերակենդանացնում ընկած հերոսներին։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ