12.92 միլիարդ դրամ՝ սպորտին․ 2027-ին ինչպե՞ս է ծախսվելու պետական փողը Արդյո՞ք քաղաքացին կարող է խանութում ինքնուրույն գնահատել գնվող կաթնամթերքի անվտանգությունը․ Մասնագետը փաստում է՝ ոչ Եղանակը կտրուկ ցրտում է. տեղումներ են սպասվում TRIPP-ը անձամբ Թրամփի բիզնես պրոյեկտը չէ. Սիմոնյան Երևանում 22-ամյա աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, ծեծի են ենթարկել քավորն ու քավորկինը. Shamshyan «Ըմբոստ թռչնակ»-ով մեկնարկում է 18-րդ «ՌեԱ» միջազգային փառատոնը Հրատապ. Նրա ազատությունը սարերի հետեւում չէ. Հայտնի փաստաբանի հայտարարությունը 5000 դոլարի դիմաց նախապատրաստվում էին սպանել Երևանի մի բնակչի. երեք տղամարդ ձերբակալվել է 2027 թվական. ովքե՞ր ֆինանսական հաջողության կհասնեն, իսկ ովքեր կլինեն տարվա ձախողակները Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

Եղանակը կտրուկ ցրտում է. տեղումներ են սպասվում

Հանրապետության տարածքում նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում, 9-ի ցերեկը միայն Սյունիքում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ըլեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 7-9-ը առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-9-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի՝ 3-5, 8-10-ի գիշերը՝ 9-11 աստիճանով։

Երեւանում նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 8-ի երեկոյան և 9-ի գիշերը բարձրադիր գոտում սպասվում է թաց ձյուն։ Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-12-ըսպասվում է առանց տեղումների եղանակ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ