ԱՄՆ-ն ցանկանում է Պուտինին տեսնել Մայամիում կայանալիք G20 գագաթնաժողովում
ՄիջազգայինՄիացյալ Նահանգները ցանկանում է տեսնել Վլադիմիր Պուտինին Մայամիում կայանալիք G20 գագաթնաժողովում։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ Նրա խոսքով՝ ամերիկյան կողմի ցանկությունը լիովին տրամաբանական է, քանի որ առաջնորդներին հրավիրելը գագաթնաժողովը հյուրընկալող երկրի պատասխանատվության մի մասն է։
Ռուսաստանը բարձր մակարդակով ներկայացված կլինի Մայամիում կայանալիք G20-ի դեկտեմբերյան հանդիպմանը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
