Իրականում նոյեմբերի 9-ը չէր չարաբաստիկը, այլ նրա նախորդած 44 օրերը, 4 տարիները, 30 տարիները… «Երազանքի թի՞մ» թե՞ ձգձգվող մղձավանջ Հրաձգություն Կրակովի կենտրոնում. 8 զոհ, առնվազն 20 վիրավոր (Տեսանյութ) ԱՄՆ-ն ցանկանում է Պուտինին տեսնել Մայամիում կայանալիք G20 գագաթնաժողովում Ռուսաստանն ընդհանուր տուն է. ազգերի միասնությունը հոգևոր ժառանգության պահպանման գործում Ես Ռեմբրանդտի հետ էլ տարաձայնություններ ունեմ Հայաստանի կառավարությունը երբեք չի մտնի մի պրոցեսի մեջ, որը դեմ է Իրանին կամ մյուս հարևան երկրներին. Սիմոնյան Մեկնարկել է Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումը Անվճար տրանսպորտ թոշակառուների համար՝ ոչ. բարձրացնել Երևանի քաղաքապետի աշխատավարձը՝ այո Յոթ փաստ կոմս Լոռիս-Մելիքովի կյանքից

Իրականում նոյեմբերի 9-ը չէր չարաբաստիկը, այլ նրա նախորդած 44 օրերը, 4 տարիները, 30 տարիները…

Հանդիպում

Չարաբաստիկ նոյեմբերի 9-ից անցել է վեց տարի, այդ դաժան օրը անգամ երբեւէ արցախցի քաղաքական վերլուծաբան, այն ժամանակ ԱՀ նախագահի խորհրդական՝ Ժիրայր Ազիզյանի մտքով անցե՞լ է, որ շարունակությունը՝ ընդամենը կարճ ժամանակ անց լինելու է Արցախի հայաթափումը։ 
Հիմա վեց տարի անց հետադարձ հայացք նետելով տարիների խորք, արդյո՞ք այդ ժամանակվա արցախյան ղեկավարության, (ովքեր ցավոք այսօր պատանդի կարգավիճակով թշնամու ձեռքում են) մեղավորությունը չի՞ զգում, չէի՞ն կարող վերջիններս պտտել իրադարձությունների անիվը «Իրավունքի» հետ զրույցում Ազիզյանը ցավով է վերապրում ու փաստում.


- Իրականում նոյեմբերի 9-ը չէր չարաբաստիկը, այլ նրա նախորդած 44 օրերը, 4 տարիները, 30 տարիները, երբ մենք հնարավորություն ունեինք կանխելու այդ օրը որպես հետեւանք մեր ազգային պոտենցիալի իրացման շնորհիվ։ Իսկ նոյեմբերի 9ը որպես չարյաց փոքրագույն նույնիսկ երանելի էր առնվազն դրան նախորդած վերջին օրերին։ Ինչ վերաբերում է Արցախի վերջնական հայաթափմանն ու ադրբեջանական օկուպացմանը, ապա դա չէի բացառում, բայց և քիչ հավանական էի համարում, աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխությունները հանգեցրին տարածաշրջանային նոր կոնֆիգուրացիայի։


- Հիմա վեց տարի անց հետադարձ հայացք նետելով տարիների խորք, արդյո՞ք այդ ժամանակվա արցախյան ղեկավարության, (ովքեր ցավոք այսօր պատանդի կարգավիճակով թշնամու ձեռքում են) մեղավորությունը չեք զգում, չէին կարող վերջիններս պտտել իրադարձությունների անիվը։ 


- Ո'չ: Ադրբեջանական գերության մեջ գտնվողներից որևէ մեկը չուներ այն հնարավորությունը, որի նույնիսկ մաքսիմալ իրացումը կարող էր կանխել տեղի ունեցածը։ Արցախյան հարցի կարգավորման բանալին ցավոք սրտի երբեք էլ Արցախում չի եղել, Բաքուն կարողացավ աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխությունները օգտագործել ճիշտ պահին իր շահերի տրամաբանությամբ, իսկ ՀՀ իմպոտենտ իշխանությունները պարզապես անկարող էին կանխել դա։


- Հիմա, ո՞ւմ կամ ինչի վրա են արցախահայերը իրենց հույսը դրել, ինչպես եք տեսնում արցախահայերի ապագան ստեղծված իրավիճակում։


- Չգիտեմ, չեմ կարող ասել, հույսը ի՞նչ է, դատարկ մի ցանկությու՞ն նպատակին հասնելու համար, թե՞ նպատակաուղղված որոշակի գործողությունների ակնկալվող հետևանք։ Ես գիտեմ մի բան, շատ պարզ ու հասկանալի բան, պատմությունը միշտ էլ նոր հնարավորություններ է տալիս, հարցն այն է թե դու ինչպես կօգտագործես քո սեփական պոտենցիալը ազգային շահերի իրացման առումով, կամ ընդհանրապես կօգտագործես, թե չէ, կամք ունես պայքարելու ու դրա համար որոշակի գին վճարելու, թե կամազուրկ հարմարվողական ես` պատրաստ ընդունելու քո գոյությունը չհանդուրժող թշնամու ցանկացած ստորացում, հանուն արդեն փոխված կաշվիդ փրկության։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ