Իրանը պատրաստվում է Եվրոպայում ամերիկյան բազաներին հնարավոր պատասխան հարվածների. Սա ԱՄՆ-ի համար մեծ խնդիր է
ՄիջազգայինԻրանը պատրաստվում է Եվրոպայում ամերիկյան ռազմական օբյեկտներին հնարավոր պատասխան հարվածների:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարությունը վերացրել է իր հրթիռների օգտագործման հեռահարության սահմանափակումները։ Այժմ «Խորրամշահր-4» ծանր միջին հեռահարության բալիստիկ հրթիռները (2000 - 4000 կմ՝ կախված մարտագլխիկի զանգվածից) կարող են արձակվել առանց ղեկավարության կողմից լրացուցիչ թույլտվության: Այն, օրինակ, ի զորու է խոցել ընդհուպ՝ Բրիտանիայի RAF Fairford ավիաբազա (թեթև մարտագլխիկով տարբերակով): Ու սա Իրանի միակ զինատեսակը չէ, որն ունակ է հեծ հեռավորությունների վրա գործել:
Փորձագիտական գնահատումներով, եթե իրականում էլ ԱՄՆ որոշի նոր պատերազմ սկսել, ապա ստիպված է լրացուցիչ ՀՕՊ եւ ռադարային համակարգեր տեղակայել ողջ Եվրոպայով մեկ: Սա էլ ավելի կծանրաբերռնի ԱՄՆ-ի՝ առանց այդ էլ գերծանրաբեռնված ՀՕՊ համակարգը, նաեւ պարտադրելով սուղ հրթիռային միջոցները ցրել շատ մեծ տարածքի վրա, ինչը կնշանակի էֆեկտիվության կորուստ:
Ընդ որում, ԱՄՆ-ն, եթե իրոք ցանկանում է հարձակվել, հիշատակված միջոցառումները պարտադրված է կիրառել, անկախ նրանից՝ Իրանը եվրոպական ուղղությամբ հարվածներ կհասցնի, թե՝ ոչ: