Արդեն Փաշինյանի օրակարգի մեջ եք ու... պարտված․ Արա Պողոսյան Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է Փեզեշքիանը Իրանի 80 հազար մզկիթներին կոչ է արել նպաստել էներգառեսուրսների խնայողությանը Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար ձյան և օդի ցածր ջերմաստիճանի պատճառով Հայաստանի Հանրապետություն, Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր խոշորացված համայնք, գյուղ Եղեգիս Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ 5000 դոլարի սպանության պատվեր. 2 թիրախ և անհայտ պատվիրատու Ֆինանսական աստղագուշակ՝ 2026 թվականի նոյեմբերի համար Եվրոպացիները գնալով հոգնում են Ուկրաինայում պատերազմից և հակված են խաղաղության՝ տարածքային զիջումներով. Le Monde Ֆրանսիայի արտգործնախարար. Եվրոպան կմասնակցի Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններին

Հրապարակված տեսանյութը նկարահանվել է տարիներ առաջ՝ նախկին ամուսնուս հեռախոսով. Մկրտչյան

Հասարակություն
Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանը  չի էլ հերքում տարածված տեսանյութը: Գրառումը ամբողջական.
 
«Հարգելի քաղաքացիներ նախևառաջ ուզում եմ անկեղծորեն ներողություն խնդրել երաժշտական դպրոցի սաներից և նրանց ծնողներից՝ իմ անձնական կյանքին վերաբերող այս տհաճ պատմության և ստեղծված իրավիճակի համար։
Հրապարակված տեսանյութը նկարահանվել է մոտ 8-9 տարի առաջ՝ ամուսնության ընթացքում, նախկին ամուսնուս՝ Աշոտ Սամվելի Մկրտչյանի հեռախոսով։ Մենք ամուսնալուծվել ենք 2024թ․ հունվարին, ինչից հետո սկսվել է իմ նկատմամբ շարունակական հետապնդումների, հոգեբանական ու ֆիզիկական բռնության և շանտաժի մի ծանր շրջան։ Նա սպառնում էր հրապարակել այս տեսանյութը՝ պահանջելով հրաժարվել համատեղ ձեռք բերված գույքի իմ մասնաբաժնից։
Տեսանյութի հրապարակումն ու դրան տրված մեկնաբանությունները բացառապես նպատակ են ունեցել ինձ վախեցնելու, վարկաբեկելու և դատական վեճերում առավելություն ստանալու։ Ես չեմ ենթարկվել սպառնալիքներին, և արդյունքում դատարանով նախկին ամուսինս պարտավորվել է վճարել ինձ հասանելիք փոխհատուցումը։ Այս քայլը նրա կողմից պարզ վրեժխնդրություն է և խոստացված շորթման շարունակությունը։
Երկար ժամանակ ես լռել եմ և չեմ դիմել իրավապահներին՝ մտածելով միայն մեր համատեղ երեխաների ապագայի ու հանգստության մասին։ Սակայն այս իրավիճակում այլևս չեմ կարող լռել. անցյալում և ներկայում տեղի ունեցած բոլոր դեպքերի վերաբերյալ՝ համապատասխան ապացույցներով հանդերձ, հաղորդում կներկայացվի իրավապահ մարմիններին։
Խնդրում և հորդորում եմ բոլոր քաղաքացիներին ու լրատվամիջոցներին զերծ մնալ այս տեսանյութը տարածելուց կամ վերահրապարակելուց։ Այն վերաբերում է իմ անձնական կյանքին ու ընտանեկան ծանր պատմությանը, և դրա հետագա տարածումը թողնում եմ յուրաքանչյուրի խղճին ու մարդկային վերաբերմունքին»,-գրել է Իրինա Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ երաժշտական դպրոցի տնօրենը օգտագործում էր անթույլատրելի հաշիշանման ծխախոտ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ