Մակրոնն ունի գաղտնի փախուստի գաղտնի ծրագիր՝ Ելիսեյան պալատի վրա ցուցարարների հարձակման դեպքում
ՄիջազգայինՄակրոնն ունի գաղտնի փախուստի գաղտնի ծրագիր՝ Ելիսեյան պալատի վրա հարձակման դեպքում. նրա համար գաղտնի ապաստարան է պատրաստվել ցուցարարների հարձակման դեպքում։
«Ստվերների նոր բանակը» նոր գրքի հեղինակների խոսքով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գաղտնի բունկեր ունի Փարիզի արվարձաններում, որտեղից նա կարող է տարհանվել, եթե ցուցարարները գրոհեն Ելիսեյան պալատը։ Տարհանման ծրագրի նախապատրաստական աշխատանքները սկսվել են 2018 թվականի «Դեղին բաճկոնավորների» բողոքի ցույցերից հետո, երբ Մակրոնը հարձակման ենթարկվեց զայրացած ցուցարարների կողմից։
Հեղինակների խոսքով՝ Ֆրանսիայի իշխանությունները վախենում են 2027 թվականի նախագահական ընտրություններից հետո զանգվածային անկարգություններից։ Մարին Լե Պենի հաղթանակը կարող է բողոքի ցույցեր հրահրել արմատական ձախերի կողմից, մինչդեռ Ժան-Լյուկ Մելանշոնի ընտրությունը կարող է «պասիվ դիմադրություն» առաջացնել ոստիկանության շրջանում։
Իսկ հետախուզական գործակալություններն արդեն մոդելավորում են ընտրություններին միջամտելու սցենարներ և պատրաստվում են հնարավոր անկարգություններին և կիբեռհարձակումներին։