Կրակովում զանգվածային սպանդ իրականացրած ահաբեկիչը կրում էր ամերիկյան մասնավոր ռազմական ընկերության զինանշանը
ՄիջազգայինԵրեկ Կրակովում զանգվածային սպանդ իրականացրած Լեհ ահաբեկիչը կրում էր ամերիկյան մասնավոր ռազմական ընկերության՝ Forward Observations Group-ի զինանշանը, որի վարձկանները կռվում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից։
Մարդասպանի մեքենայում գտնվող զրահաբաճկոնի վրա հայտնաբերվել է FOG զինանշան. նրա հնարավոր կապը Ուկրաինայի արտասահմանյան լեգեոնի հետ ներկայումս հետաքննվում է։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ կասկածյալի անունը Միխալ Օքսինսկի է, բայց նրա ինքնությունը դեռևս պաշտոնապես հաստատված չէ։ Լեհական իշխանությունները հերքել են այն տեղեկությունները, որ նա թոշակի անցած զինվորական է։ Հարձակման հետևանքով զոհվել է վեց մարդ, վիրավորվել՝ 15-ը, որոնցից 12-ը գտնվում են ծանր վիճակում։