Նուռը հայկական խոգանոցում.«Անուշ լինի» հաղորդումը բաց չթողնեք Հարցմանը մասնակցած գերմանացիների ռեկորդային՝ 82%-ը դժգոհ է Մերցից Հաշմանդամություն ունե՞ք. 30 տարեկանում կենսաթոշակի համար բավական է 5 տարվա աշխատանքային ստաժ, կենսաթոշակը՝ առնվազն 46 000 դրամ Ֆրանսիայում կրկին զանգվածային ցույցեր են՝ ոստիկանության հետ բախումներով հանդերձ Իրանը Ռուսաստան է արտահանել «Արման» միջին հեռահարության ՀՕՊ համակարգ Էս գլխից պարտված են. Ինչ են խոսում ՔՊ-ականները Ամերիկյան ուժերը խոցել են Օմանի ծոցում գտնվող նավի վրա՝ «իրանական ծովային շրջափակումը խախտելու» համար (Տեսանյութ) Ռուսաստանը ուժեղացնում է Ուկրաինայի հետ իր բանակցային թիմը. Bloomberg Էլոն Մասկը հայտարարել է, որ շուտով հնարավոր կլինի հաղթահարել ծերացումը Կրակովի ահաբեկչի տանը հայտնաբերվել են ևս երեք՝ երկու կնոջ և մեկ տղամարդու դի

Ռուսաստանը ուժեղացնում է Ուկրաինայի հետ իր բանակցային թիմը. Bloomberg

Միջազգային

Ռուսաստանը ուժեղացնում է իր պատվիրակությունը Ուկրաինայի հետ բանակցություններում, ինչը կարող է վկայել պատերազմի ավարտի վերաբերյալ ավելի լուրջ քննարկումների պատրաստակամության մասին, հայտնում է Bloomberg-ը։

Մոսկվան երեքշաբթի օրը ԱՄԷ-ում կայանալիք հանդիպմանը ուղարկում է երկու փոխարտգործնախարար՝ Ռյաբկովին և Գալուզինին, ռազմական հետախուզության (ԳՌՈՒ) ղեկավար Կոստյուկովին և Գլխավոր շտաբի ներկայացուցիչ Ժիգարլովսկուն։ Պատվիրակությունը կգլխավորի Պուտինի խորհրդական Մեդինսկին, որը մասնակցել է Կիևի հետ բանակցություններին դեռևս 2022 թվականին։

ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ հարաբերությունների համար պատասխանատու բարձրաստիճան դիվանագետների, ինչպես նաև ռազմական հետախուզության ղեկավարության ներկայությունը, ենթադրաբար, հնարավորություն կտա միաժամանակ քննարկել համաձայնագրի քաղաքական պայմանները և դրա իրականացման ռազմական մեխանիզմները։

Սա ազդարարում է Մոսկվայի պատրաստակամությունը ավելի էական բանակցությունների ամիսներ տևած փակուղուց հետո, բայց չի ապացուցում, որ Պուտինը պատրաստ է զիջումների գնալ, նշում է Bloomberg-ը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ