Փաշինյանը Նորավանքում մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ COVID-19-ի, գրիպի և այլ շնչառական վարակների ախտանշանները կարող են համընկնել Ղազախստանի նախագահը նույնպես շնորհավորել է Ալիևին Արցախի օկուպացիայի առթիվ 11։11. Ի՞նչ է ուզում ճակատագիրը մեզ ասել, կրկնվող թվերի օրը Ալիևը հայտարարել է, որ հայկական կողմը նախկինում Ադրբեջանին «սպառնացել է» նոր պատերազմով՝ խոստանալով վերցնել նոր տարածքներ ՀՐԱՏԱՊ․ Տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Մենք չգիտենք, թե ում ոտքերի տակ է նա ընկել. Զախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և Պրահան Գլխուղեղի ուռուցքի առաջին 10 նշանները, որոնց մասին պետք է յուրաքանչյուրն իմանա Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Նուռը հայկական խոհանոցում.«Անուշ լինի» հաղորդումը բաց չթողնեք

COVID-19-ի, գրիպի և այլ շնչառական վարակների ախտանշանները կարող են համընկնել

Առողջապահական

COVID-19-ի PJ.2.1 նոր շտամի ախտանշանները կարող են նման լինել մրսածության կամ գրիպի, հարկավոր է թեստավորում անցկացնել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից։

Կազմակերպությունում նշել են, որ միայն ախտանշանների հիման վրա անհնար է հստակ որոշել, թե կոնկրետ որ շնչառական վիրուսն է հարուցել վարակը:

​«COVID-19-ի, գրիպի և այլ շնչառական վարակների ախտանշանները կարող են համընկնել։ Հետևաբար, միայն ախտանշանների հիման վրա անհնար է վստահաբար որոշել, թե կոնկրետ որ շնչառական վիրուսն է առաջացրել վարակը»,-գործակալությանը ասել են ԱՀԿ-ից։

Կազմակերպությունում նաև նշել են, որ այն դեպքերում, երբ հիվանդության պատճառի պարզումը կարող է ազդել բուժման մարտավարության կամ հանրային առողջապահության ոլորտում որոշումների կայացման վրա, կարող է թեստավորման անհրաժեշտություն առաջանալ։​

Ավելի վաղ ԱՀԿ-ի ռուսաստանյան գրասենյակից գործակալությանը հայտնել էին, որ աշխարհում կորոնավիրուսի նոր՝ PJ.2.1 շտամի տարածման ռիսկը մեծանում է

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ