Քուշներ. ԱՄՆ-ն ցանկանում է կազմակերպել Ռուսաստանի և Եվրոպայի միջև ուղիղ անվտանգության բանակցություններ Դնեպրոպետրովսկում և հարակից շրջանում զանգվածային հրդեհներ և հոսանքազրկումներ են մի շարք հարվածներից հետո Եվրոպան վախենում է, որ Թրամփը կպայմանավորվի Պուտինի հետ՝ շրջանցելով Կիևին. The Telegraph ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Վազգեն Սարգսյանի սպանությունը հրաշք անվանողը՝ ՔԿՀ-ների հոգեւոր պատասխանատո՞ւ Հայաստանը նրա ընտանիքում է. լեգենդար ENIGMA-ի կենդանի ձայնը գալիս է Երևան Լիարժեք պատրաստ եմ և ուրախ` հավաքականին միանալու համար. Ստյոպա Մկրտչյան Վահան Բիչախչյանը` Հայաստանի հավաքականին չմիանալու պատճառների մասին Մխիթարյանը սառնասրտությամբ ղեկավարեց թիմի խաղը հանդիպման վերջնամասում.Eurosport ՌԴ ԱԳՆ. Կալինինգրադի շրջափակումը ուղիղ կատաստրոֆայի ճանապարհ կլինի

Նրանք ուզում էին տանկերով գալ Բաքու, ուզում էին թեյ խմել Բաքվում, բայց մենք ցույց տվեցինք, թե ով, ով է․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 8-ին՝ «Հաղթանակի օրվա» կապակցությամբ, այցելել է  Հաղթանակի հուշարձան և ծաղկեպսակ դրել։ Այնուհետև նա շնորհավորել է Ադրբեջանի ժողովրդին և ելույթ ունեցել՝ կրկին հնչեցնելով հակահայկական հայտարարություններ։

Ինչպես հայտնում է APA-ն, Ալիևը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերը ցուցաբերել են հերոսություն և քաջություն, իսկ հայկական կողմը, նրա խոսքով, պարտություն է կրել մարտի դաշտում։

«Մեր զինծառայողների կյանքի և արյան գնով, նրանց հերոսության շնորհիվ կարողացանք վերջ դնել հայկական օկուպացիային։ 44 օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը ցուցադրեցին հերոսություն, քաջություն, հայրենասիրություն և անձնազոհություն։ Թշնամու մեջքը կոտրվեց մարտի դաշտում»,- ասել է Ալիևը։

Նա նշել է, որ պատերազմի ընթացքում ադրբեջանական ուժերը գրավել են ավելի քան 300 քաղաք և գյուղ, իսկ Շուշիի գրավումը, իր բնորոշմամբ, կանխորոշել է պատերազմի ելքը։ Ալիևը նաև պնդել է, թե Հայաստանի իշխանությունները ստիպված են եղել կապիտուլյացիայի ակտ ստորագրել։

Ադրբեջանի նախագահը անդրադարձել է նաև 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողություններին՝ հայտարարելով, որ դրանց արդյունքում հայկական ուժերը պարտություն են կրել։

«Ես ասացի՝ «Ղարաբաղը Ադրբեջան է, բացականչական նշան»։ Մենք այդ բացականչական նշանը դրեցինք 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ այստեղ՝ «Խանքենդիում» (Ստեփանակերտ)։ Մեկօրյա հակաահաբեկչական գործողությունը լիովին կաթվածահար արեց հայկական օկուպացիոն բանակի 15-հազարանոց կորպուսը, և բարձր ճշգրտությամբ ու պրոֆեսիոնալ կերպով իրականացված ռազմական գործողության արդյունքում Հայաստանը ստիպված եղավ երկրորդ անգամ կապիտուլյացիայի ենթարկվել»,- հայտարարել է Ալիևը։

«Նրանք, ովքեր նստած էին այս շենքում (Ստեփանակերտի նախկին գործադիր իշխանության շենքը), ռազմական հանցագործներ են, որոնք արժանի պատիժ են կրել։ Նրանք ուզում էին տանկերով գալ Բաքու, ուզում էին թեյ խմել Բաքվում։ Նրանք մեծամիտ հայտարարություններ էին անում, քանի որ վայելում էին որոշ ուժերի հովանավորությունը և կարծում էին, թե հավերժ օկուպացիոն քաղաքականություն են վարելու։ Բայց մենք նրանց ցույց տվեցինք, թե ով ով է», – հավելել է Ալիևը։

Նա նաև նշել է, որ Ադրբեջանն այսօր աշխատանքներ է իրականացնում «ազատագրված» Ղարաբաղում՝ ընդգծելով, որ 44-օրյա պատերազմում հաղթանակը ադրբեջանական ժողովրդի պատմության կարևորագույն իրադարձություններից է։

Ալիևի ելույթի ընթացքում հնչել են նաև Հայաստանի հասցեին մեղադրանքներ՝ կապված պատերազմի, օկուպացիայի և բանակցային գործընթացի հետ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ