Ֆինանսական աստղագուշակ՝ 2026 թվականի նոյեմբերի համար Եվրոպացիները գնալով հոգնում են Ուկրաինայում պատերազմից և հակված են խաղաղության՝ տարածքային զիջումներով. Le Monde Ֆրանսիայի արտգործնախարար. Եվրոպան կմասնակցի Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններին ԱՄՆ-ն առաջարկել է, որ Եվրոպան վերադառնա ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի ձևաչափին. The Washington Post Ով է Բաղրամյան փողոցում սպանված 29-ամյա տղան․ Armlur.am Կրեմլը կոչ է արել եզրակացություններ չանել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության վերաբերյալ Բուք, սառնամանիք. Ինչ է կատարվում մարզերում Ձմեռը թակեց Երևանի դուռը Վարչապետի նստավայրի մոտ բախnւմ է տեղի ունեցել Ռուսաստանի 10 շրջան ենթարկվել է հարձակման․ Ռոստովի մարզում կամուրջ է վնասվել

Էրդողանն ու Ալիևը հայտարարել են Թուրքիայի և Ադրբեջանի «անսասան դաշինքի» մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևը համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել են Թուրքիայի և Ադրբեջանի «անսասան դաշինքի» և «Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին աջակցելու» մասին, հաղորդում է Anadolu-ն։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է, որ Անկարայի և Բաքվի հարաբերությունները «անցել են բազմաթիվ պատմական փորձությունների միջով և հասել ներկայիս բարձր մակարդակին»։

«Սրտերի միասնությունը, որը մենք նկարագրում ենք «Մեկ ազգ՝ երկու պետություն» կարգախոսով, անշեջ ջահ է, որը լուսավորում է մեր ապագան և ուժ է քաղում մեր ընդհանուր անցյալից», — հայտարարել է Էրդողանը։

Նրա կարծիքով, Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիան «նոր դարաշրջան է բացել Հարավային Կովկասում»։

Էրդողանը նաև հիշեցրել է 2021 թվականի հունիսի 15-ին ստորագրված Շուշիի հռչակագրի մասին, որով ամրագրվել են երկու երկրների դաշնակցային հարաբերությունները։ Նա հայտարարել է, որ «նրանք, ովքեր ձգտում են թուլացնել Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրական կապերը, չեն կարողանա հասնել իրենց նպատակներին ո՛չ այսօր, ո՛չ էլ ապագայում»։

Թուրքիայի ղեկավարը բարձր է գնահատել «Ղարաբաղի վերականգնման և տարածաշրջանին նախկին աշխուժությունը վերադարձնելու» ուղղությամբ Բաքվի ջանքերը։ Անկարան, ընդգծել է նա, «աջակցում է ինչպես սեփական իրավունքների համար Ադրբեջանի պայքարին, այնպես էլ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելուն ուղղված նրա անկեղծ ջանքերին»։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիան աջակցել է իր երկրին Հայաստանի և Արցախի դեմ պատերազմի ողջ ընթացքում։

«44 օր շարունակ դուք և եղբայրական թուրք ժողովուրդը մեր կողքին էիք։ Դա երբեք չի մոռացվի», — ասել է Ալիևը՝ դիմելով Էրդողանին։

«Թուրքիայի և Ադրբեջանի միասնությունը հավերժ է և անսասան», — ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը։

Ըստ նրա, երկու երկրների «եղբայրությունն» անհնար է քանդել, իսկ «նրանց միջև կանգնելու՝ երրորդ ուժերի փորձերը դատապարտված են ձախողման»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ