Հայաստանի Հանրապետություն, Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր խոշորացված համայնք, գյուղ Եղեգիս Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ 5000 դոլարի սպանության պատվեր. 2 թիրախ և անհայտ պատվիրատու Ֆինանսական աստղագուշակ՝ 2026 թվականի նոյեմբերի համար Եվրոպացիները գնալով հոգնում են Ուկրաինայում պատերազմից և հակված են խաղաղության՝ տարածքային զիջումներով. Le Monde Ֆրանսիայի արտգործնախարար. Եվրոպան կմասնակցի Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններին ԱՄՆ-ն առաջարկել է, որ Եվրոպան վերադառնա ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի ձևաչափին. The Washington Post Ով է Բաղրամյան փողոցում սպանված 29-ամյա տղան․ Armlur.am Կրեմլը կոչ է արել եզրակացություններ չանել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության վերաբերյալ Բուք, սառնամանիք. Ինչ է կատարվում մարզերում

Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարը քաղաքացիներին կոչ է արել ջրի և սննդամթերքի պաշարներ կուտակել

Մեծ Բրիտանիայի զինված ուժերի ղեկավար Ռիչարդ Նայթոնը Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկիրը հետ է մնում եվրոպացի դաշնակիցներից՝ Ռուսաստանից բխող աճող սպառնալիքին դիմակայելու հարցում։

Ըստ նրա, Մոսկվան գնալով ավելի պատրաստակամ է ռիսկի դիմելու, իսկ Եվրոպայում Ռուսաստանի ենթադրյալ գործողությունների մասշտաբներն այլևս թույլ չեն տալիս սահմանափակվել «հիբրիդային գործունեություն» հասկացությամբ։

«Սա ամենավտանգավոր ժամանակաշրջանն է, որ հիշում եմ իմ չափահաս կյանքի ընթացքում», — հայտարարել է Նայթոնը։

Նա նշել է, որ Ռուսաստանից և, ավելի լայն իմաստով, այլ պետություններից բխող սպառնալիքը շարունակում է աճել։

Զորահրամանատարի կարծիքով, Մեծ Բրիտանիան պետք է «հասնի եվրոպացի դաշնակիցներին», որոնք «ավելի լավ են գիտակցում ռիսկային գործողությունների դիմելու Կրեմլի պատրաստակամությունը»։

Նայթոնն ընդգծել է, որ խոսքը թիրախային սպանությունների, դիվերսիաների և կիբեռհարձակումների մասին է։

Նա նշել է, որ կան ապացույցներ, որ Ռուսաստանն առնչություն ունի Եվրոպայում և, որոշ չափով, հենց Մեծ Բրիտանիայում նման գործողությունների հետ։ Մոսկվան ավելի վաղ հերքել էր իր առնչությունը եվրոպական տարածքում հիբրիդային հարձակումներին։

Եվրոպական հատուկ ծառայությունները, մինչդեռ, հետաքննում են ավիաընկերություններին և լրատվական կազմակերպություններին ուղղված պայթյունների սպառնալիքների մի շարք դեպքեր։

Ինչպես Financial Times-ին հայտնել են հետախուզական գերատեսչությունների ներկայացուցիչները, մի քանի երկրներ համատեղ հետաքննություն են անցկացնում՝ պարզելու սպառնալիքների աղբյուրը։

Միևնույն ժամանակ, մեղավորների վերաբերյալ վերջնական եզրակացություններից դեռ հեռու են։ Հետախուզական հանրության որոշ ներկայացուցիչներ Ռուսաստանին համարում են ամենահավանական կազմակերպիչը։

Նայթոնը նաև հայտարարել է, որ բրիտանական իշխանությունները պետք է բնակչությանը բացատրեն ռուսաստանյան սպառնալիքի բնույթը և հիմնավորեն պաշտպանական ծախսերն ավելացնելու անհրաժեշտությունը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ