Երկաթուղային ոլորտում ռուսական կոնցեսիան Հայաստանի համար բացառիկ բարենպաստ է. Կոպիրկին
ՏնտեսությունՀայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման պայմանագիրը բացառիկ բարենպաստ է գնահատել հայկական կողմի համար։
Հայաստանի հանրային ռադիոյին տված հարցազրույցում դեսպանը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել ընկերության հետագա գործունեության հետ կապված հարցերը՝ հաշվի առնելով տարածաշրջանային փոփոխություններն ու Հայաստանի նոր կարիքները։
«Ինձ տպավորեց կոնցեսիայի գործունեության վերլուծությունը, որը ներկայացրեց «Ռուսաստանյան երկաթուղիների» ղեկավարը։ Կոնցեսիոն պայմանագիրն ինքնին կազմված է հայկական կողմի համար բացառիկ բարենպաստ, գուցե նույնիսկ աննախադեպ բարենպաստ պայմաններով», – հայտարարել է Կոպիրկինը։
