ԱՍՈՒԼԻՍ․ ԲԱՆԿԱՅԻՆ ՍԱՐԴՈՍՏԱՅՆ, ԴԱՐԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈ՞ՒՆ, Ո՞վ է հյուսում, Ո՞վ է զոհ դառնում, Ո՞վ է պատասխան տալու ՌԴ փոխարտգործնախարար․ Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Նոյեմբերի 9. Օրվա խոսք Ձմեռ պապի գնացքը գիշերը շրջագայեց Մոսկվայով և մեկնեց իր ամանորյա երթուղով (Տեսանյութ) Համ հայտարարում են՝ չունեն Ղարաբաղի մասին որևէ օրակարգ, համ էլ դեմ են, որ հղումը դուրս գա Սահմանադրությունից Գերմանիայի կանցլեր Մերցը հայտարարել է Պուտինի հետ դեկտեմբերին հանդիպման հնարավորության մասին Գլուխներդ պատերով տվեք, բայց նենց արեք՝ ժողովուրդը ՔՊ-ին վստահի Եվրոպայում պատրաստ են փոխզիջման գնալ Ռուսաստանի հետ, եթե ռուսական սառեցված փողերը ստանան Թրամփը հայտարարեց Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրերի մասին

Ընդդիմության համախմբումը երկար սպասված է․ օրակարգը լավն է․ Նարեկ Մալյան

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ընդդիմության համախմբումը ոչ միայն ողջունելի է, այլ՝ երկար սպասված: Ես և իմ ընկերները տարիներ շարունակ սկզբում անձնական զրույցների մակարդակով, իսկ ավելի ուշ հանրային կռիվ ենք տվել միասնական օրակարգի համար: Քանի որ վերջին օրերին շատ հարցեր եմ ստանում այդ գործընթացների մասին՝ հստակեցնեմ իմ դիրքորոշումը:

1. Համախմբման օրակարգը լավն է:

2. Միասնությունը խնամքի կարիք ունի: Տարիներ շարունակ ընդդիմադիրները պատանդ են եղել մի մարդու (անուն չեմ տալիս) քաղաքական պառակտիչ կապրիզներին, հետևաբար, այդ հետագիծը հաղթահարելու խնդիր կա, որը իմ գնահատմամբ լուծվում է:

3. Արագ լուծումներ չեն լինելու: Այն, ինչ մենք տեսնում ենք, կազմակերպչական փուլն է, որը օբյեկտիվորեն կարող է ամիսներ տևել: Ի վերջո, որքան լավ կազմակերպվի, այնքան արդյունքը կարող է լավը լինել:

4. Համախմբումից հետո գալիս է գործողությունների փուլը: Այդ փուլը ամենակարևորն է:

Ասելիք (ու հատկապես անելիք) էլի կա, բայց պրոցեսը հաշվի առնելով, այս պահից ձեռնպահ կմնամ հրապարակային սուր խոսքից ու ամեն ինչով, անվերապահ կաջակցեմ միասնական օրակարգին: Առանց որի իշխանափոխությունն անհնար է:

Ի՞նչ կծնվի համախմբումից, մեծապես կախված է նախաձեռնողներից: Հուսով եմ՝ արդյունքը կլինի այն, ինչին անձամբ ես շուրջ 9 տարի նվիրել եմ»:

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ