Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին
ՏնտեսությունՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայում անցկացվող ՄԱԿ Կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովին։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ Անթալիա մեկնելու պլաններ ունի` COP–ին մասնակցելու։
Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովն Անթալիայում կանցկացվի նոյեմբերի 9-20-ը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ

