Կիևի բնակիչները կարող են քշել Ուկրաինայի կառավարությունը էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով Politico. Եվրոպացի առաջնորդների՝ Պուտինի հետ երկխոսություն հաստատելու փորձը պառակտում է առաջացրել դաշնակիցների շրջանում Աբու Դաբիի բանակցությունները կանցկացվեն առանց Եվրոպայի. Կրեմլ Ռուբիո. Վաշինգտոնը դեռևս համաձայնության չի եկել եվրոպական նոր անվտանգության ճարտարապետության շուրջ Թուրքիայի հետախուզության ղեկավար. Ծրագրվում է Վենսի և Ռեզայիի հանդիպումը ԱՍՈՒԼԻՍ․ ԲԱՆԿԱՅԻՆ ՍԱՐԴՈՍՏԱՅՆ, ԴԱՐԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈ՞ՒՆ, Ո՞վ է հյուսում, Ո՞վ է զոհ դառնում, Ո՞վ է պատասխան տալու Այս ուղղությամբ ներկայումս աշխատում եմ Հունգարիայից և Նիդերլանդներից. Հայկ Դերզյան Թուրքիայում հայկական եկեղեցու կողքին մզկիթ է կառուցվում Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան Ազգը ռեզինից չէ, ինչպես եւ Երեւանի փողոցները. Քաղաքապետարանը կրկին ձախողեց

Երևանը վստահեցրել է Թեհրանին, որ TRIPP-ը չի փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Իրանի ԱԳՆ

Հայաստանը վստահեցրել է Իրանին, որ Սյունիքի մարզով անցնող «Թրամփի ուղի` հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծը չի փոխի տարածաշրջանի սահմանները կամ աշխարհաքաղաքականությունը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։

«Մենք բազմիցս կրկնել ենք մեր դիրքորոշումը։ Մենք ողջունել ենք տրանսպորտային ուղիների շրջափակման վերացումը և ընդգծել, որ այս նախագծերը չպետք է հանգեցնեն տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխության», – նշել է Բաղային։

Նրա խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի ներկայությունն ու ազդեցությունը տարածաշրջանում միշտ ուղեկցվել են անապահովությամբ։

«Մենք մեր մտահոգությունները փոխանցել ենք Հայաստանին, և մեզ վստահեցրել են, որ այս նախագիծը չի հանգեցնի սահմանային փոփոխության», – հավելել է նա։

Ճեպազրույցից որոշ մեջբերումներ է արել նաև ՏԱՍՍ գործակալությունը, ըստ որի՝ Բաղային նաև նշել է, որ ճանապարհի շինարարությունը կիրականացնեն հայկական ընկերությունները, և այստեղ ԱՄՆ ռազմական ուժեր չեն տեղակայվի։

 

Խոսնակը նաև ընդգծել է, որ Իրանը շատ լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, սակայն ուշադիր կհետևի զարգացումներին և անհրաժեշտության դեպքում հրապարակայնորեն կհայտնի իր դիրքորոշումը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ